ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն արագ քայլերով վերածվում է սովորական մենթապետության

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Հանրապետությունն արդեն ոչ թե հուշիկ, այլ արագ քայլերով վերածվում է սովորական մենթապետության։ Չէր հասցրել հանրությունը մարսել Դիլիջանի քրեականի պետի կողմից 16 -ամյա մատուցողի դաժան ծեծի փաստը, նախօրեին էլ մեկ այլ իրադարձություն տեղի է ունեցել Սարյան փողոցում Գինու փառատոնի ժամանակ։ Մի քանի հարբած և տաքացած երիտասարդներ իրար հետ կռվում են և ոստիկանության աշխատակիցները փոխանակ օրենքով սահմանված կարգով բաժանեն և բերման ենթարկեն մեղավորներին, իսկական «քուչի բազարի» մեջ էին մտել հարբած երիտասարդների հետ, իսկ ոստիկաններից մեկը, նախկինում բազմաթիվ տարբեր առիթներով աղմկահարույց դեպքերի մեջ հայտնված ոմն Ա. Ազարյան, ձեռքի շեշտակի հարվածով գետին է տապալում երիտասարդներից մեկին, ով իրեն հայհոյում է։ 

Այն, որ հարբած երիտասարդների վարքն արժանի է դատապարտման, որևէ մեկը չի էլ կասկածում, սակայն տասնապատիկ ավելի արժանի է դատապարտման ոստիկանի վարքը, որը մոռացել է օրենք և օրինականութուն և ցանկացած պարագայում գործում են ամենավերջին փողոցայինի պես։ Ի դեպ նույն այդ ոստիկանը, որին այս դեպքի հնչեղություն ստանալուց հետո ժամանակավորապես լիազորությունները կասեցրել են, իսկ քննչական կոմիտեն էլ քրեական գործ է հարուցել, նախկինում մի քանի անգամ առիթներ ունեցել է քաշքշել պատգամավորներ Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, աչքի է ընկել նաև զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություններով և բոլոր այդ դեպքերում երբևէ չի արժանացել իշխանության պատժին։ 

Վստահաբար, այս անգամ ևս էլ այդ ոստիկանը որևէ պատժի չի արժանանալու։ Հանրության դժգոհությունը մարելուց հետո, նրան ամենայն հավանականության կրկին կվերադարձնեն ոստիկանական համակարգ, չի բացառվում, որ մի ավելի յուղոտ պաշտոնի նշանակեն։ Փաշինյանական իշխանությունը բոլոր իր քայլերը իրականացնում է միայն հանրային դժգոհությունը պարպելու համար, իսկ ընդդիմադիրների և հասարակության նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին երբևէ չեն պատժում, քանի որ սա մեսիջ է հենց նման ոստիկաններին, որպեսզի շարունակեն իրենց ապօրինությունները՝ վասն մենթապետության պարագլուխ Նիկոլ Փաշինյանի։

Մհեր Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular