ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանի իշխանությունները հետաքննում են խոշոր երկաթուղային աղետի պատճառները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օդիշա նահանգում տեղի ունեցած երկաթուղային աղետի պատճառը կպարզվի մանրամասն հետաքննության ընթացքում։ Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Հնդկաստանի երկաթուղիների նախարար Ավշինի Վայշնավը։

«Կիրականացվի հանգամանալից հետաքննություն բարձր մակարդակով, եւ երկաթուղային տրանսպորտի անվտանգության կոմիսարը եւս կիրականացնի անկախ հետաքննություն»,- ասել է Վայշնավը պատահարի վայր ժամանելով։ Ավելի վաղ Տարերային աղետների արձագանքման ազգային ուժերի գլխավոր տեսուչ Նարենդրա Սինգհ Բունդելան տեղեկացրել էր, որ փրկարար գործողությունը վթարի տեղում կարող է ավարտվել շաբաթ երեկոյան։

Գնացքների բախումը տեղի է ունեցել ուրբաթ, Հնդկաստանի Բալասոր քաղաքից ոչ հեռու։ Իշխանությունների ճշտած տվյալների համաձայն՝ Կալկաթայից Չենաի ուղեւորվող ուղեւորատար գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել գծերից բեռնատար գնացքին բախվելու հետեւանքով եւ հայտնվել հանդիպակաց գծի վրա։ Որոշ ժամանակ անց գնացքին բախվել է եւս մեկ ուղեւորատար գնացք, ինչի հետեւանքով գծերից դուրս է եկել մարդկանցով լի եւս 3-4 վագոն։ Ինչպես շաբաթ օրը մամուլի ասուլիսում ասել է Տարերային աղետների արձագանքման ազգային ուժերի գլխավոր տեսուչ Նարենդրա Սինգհ Բունդելան, գնացքների բախման հետեւանքով գծերից դուրս է եկել 17 վագոն, դրանք լրջորեն վնասվել են։ Նա նաեւ նշել է, որ իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ վթարի հետեւանքով զոհվել է 238 մարդ, վիրավորվել ավելի քան 900-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular