ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոչ ենք անում Փաշինյանին վերանայել Արցախի հարցում իր դիրքորոշումը․ Կանադայի Հայ դատի հանձնախումբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC-Armenian National Committee of Canada) հատուկ հաղորդագրութմամբ իր խորը հիասթափությունն ու մերժումն է հայտնում   Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության առնչությամբ՝ Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղը) Ադրբեջանի մաս ճանաչելու կապակցությամբ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ եթե այդ հայտարարությունը գործադրության դրվի՝ լրջորեն պիտի նսեմացվեն Արցախի ժողովրդի անկախության բազմադարյան ձգտումը, ինքնորոշման իրավունքը եւ միջազգայնորէն միջնորդված խաղաղության գործընթացը։

«Արցախի ժողովուրդը տարիներ շարունակ դիմակայել է դժվարություններին՝ ձգտելով պաշտպանել իր մշակութային ինքնությունը, պահպանել իր ժառանգությունը եւ պաշտպանել ապահով և բարօր հայրենիքի մեջ ապրելու իր իրավունքը։

Արցախահայության ազգային ինքնորոշման համար մղված պայքարը ճանաչված է բազմաթիվ միջազգային կառույցներիւ կողմից եւ հաստատագրված միջազգային իրավունքի սկզբունքներով: Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը ոչ միայն արհամարհում է Արցախի ժողովրդի  կամքը, այլեւ անտեսում է նրա հիմնարար իրավունքները։

Կանադան եւ միջազգային ընտանիքի մյուս անդամները պետք չէ խրախուսեն Հայաստանի վարչապետի որդեգրած քաղաքականությունը եւ պետք է վերահաստատեն իրենց դիրքորոշումը Արցախի հակամարտությունը լուծելու ինքնորոշման սկզբունքի հիման վրա, ինչպես նշված է Հելսինկեան սկզբունքների մեջ։

Կանադայի Հայ Դատի հանձնախումբը ամրորեն կանգնած է Արցախահայության եւ նրա ինքնորոշման արդար ձգտումների կողքին։ Մենք կվերահաստատենք Արցախի ժողովրդի միջազգայնորեն ճանաչված իրավունքները պաշտպանելու մեր հանձնառությունը և կոչ կուղղենք վարչապետ Փաշինյանին վերանայելու իր դիրքորոշումը։

Մենք կոչ կուղղենք նաեւ Կանադային եւ միջազգային հասարակությանը՝ դատապարտելու վարչապետ Փաշինյանի հայտարարությունը եւ սատար կանգնելու արդարության, ինքնորոշման եւ մարդու իրավունքները հարգելու սկզբունքներչ վրա հիմնված խաղաղ կարգավորման գործընթացին», -ասվում է հաղորդագրությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular