Թայֆուն Ճապոնիայում. մեկ զոհ, անհետ կորածներ, վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայում հզոր «Մավար» թայֆունի հետեւանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, երկու մարդ անհետ կորել է, մոտ 30 հոգի տուժել է։ Այս մասին տեղեկացրել է NHK հեռուստաալիքը։
Ամենամեծ թվով տուժածներ՝ 12 հոգի, գրանցվել են Կանագավայում։ Օկինավայում տուժել է 8 մարդ, Տիբայում՝ 2։ Մեկական տուժած կա Սիձուոկայում, Տոտիգիում, Վակայամայում, Միեում, Աիտիում, Յամանասիում եւ Տոկիոյում։
Տեղատարափ անձրեւների պատճառով առաջացած հեղեղումներից վնասվել են մոտ 178 տներ 12 պրեֆեկտուրաներում։