ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ վերածվեցինք «հրշեջների». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իրավիճակն այնպիսին է, որ թվում է, թե հիմա պետք է տագնապ հնչեցնելով անդադար ղողանջեին մեր բոլոր եկեղեցիների զանգերը: Այնպես, ինչպես, ըստ վկայությունների, եղել է 1918-ին` Սարդարապատի ճակատամարտից առաջ: Բայց զանգերի ձայն չկա, չնայած նրան, որ հայրենիքի իսպառ վերացման տագնապն ահագնանում է, իսկ Քիշնևից հետո միայն մտոք կույրն է, որ այն չի զգում ու տեսնում: Այս օրերին հասարակական ու քաղաքական խոսույթում հատկապես ուշադրություն են գրավում սովորություն դարձող մի քանի արտահայտություններ, թե՝ «իշխանափոխությունից հետո այսինչին պետք է...», «իշխանափոխությունից հետո պետք է այնինչ բանը անել», «իշխանափոխությունից հետո...»:

Հիմնական տպավորությունն այն է, որ չափից դուրս շատ են խոսակցություններն այն մասին, թե ինչ է պետք անել կամ ում ինչ է պետք անել իշխանափոխությունից հետո: Մինչդեռ խոսույթում շատ քիչ է այն, թե ինչպես այդ «հետո»-ն դարձնել առկա իրողություն: Խնդիրը երևի դա է: Երևի պետք է նախ կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես վայ «հեծյալին» ցած բերել վագրի վրայից, այլ ոչ թե վայ որսորդների նման նստել ու մտածել, թե ինչպես է պետք կիսել վագրի մորթին, որին դեռ չեն որսացել: Դա անհեռանկար գործ է. դեռ չորսած վագրի մորթին կիսելը նկատի ունենք: Գրեթե օր չի անցնում, որ քաղաքական առումով մի հրդեհ չբռնկվի, մի կարևոր բան չայրվի:

Տպավորություն է, որ բոլորս կամ շատ-շատերս ոչ թե «հրդեհների» բռնկման պատճառի խնդիրն ենք լուծում կամ գոնե մտածում դրանք կանխելու մասին, այլ վերածվել ենք հրշեջների: Չինական առածն ասում է, որ եթե երկար նստես գետի ափին, կտեսնես, թե ինչպես է գետը տանում քո թշնամու դին: Հա, բայց մենք Չինաստանում չենք ապրում: Եվ հետո, որ մի քիչ էլ երկար նստած մնանք, կարող է պարզվել, որ գետի ափի ձեր այդ «նստավայրն» էլ է «անկլավ» ու արդեն հանձնված է թշնամուն...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular