ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաբայանը փակուղում է հայտնվել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ստեղծված անվտանգային լարված իրավիճակին զուգահեռ Արցախում ներքաղաքական ինտրիգները շարունակվում են։ Ինչպես հայտնի է, օրերս Արայիկ Հարությունյանը հանդես եկավ ուղերձով, որտեղ, ի թիվս այլ կետերի, առանձին անդրադարձ կար ներքաղաքական գործընթացներին։ Մասնավորաբար, Հարությունյանը նշել էր, որ ճգնաժամային ծանր իրադրությամբ պայմանավորված՝ դադարեցնում է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները, ինչպես նաև վերջին օրերին ԱԺ նախագահի կողմից առաջարկված վստահության հանրաքվե կազմակերպելու շուրջ մտքերի փոխանակումները:

Նաև ընդգծել էր, որ պատրաստ է բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության, որի ինստիտուցիոնալ հիմնական հարթակը Անվտանգության խորհուրդն է: Այս կերպ նա փաստացի ակնարկում է, որ Արցախի պետական կառավարման համակարգում նոր կառույց ստեղծելու մասին գաղափարը հօդս է ցնդում։ Ի դեպ, հատկանշական է, որ Սամվել Բաբայանին քաղաքական քննարկումներ անցկացնելու առաջարկն արել էր Հարությունյանի թիմակից Արթուր Թովմասյանը. թերթի տեղեկություններով, Թովմասյանը դա արել է Սամվել Բաբայանի դրդմամբ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հարությունյանի հայտարարության նշյալ կետն ուղղակիորեն հասցեագրված էր Բաբայանին, որն ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներ է իրականացնում Արցախում՝ հանդիպելով հանրության տարբեր շերտերի հետ։

Արցախյան մեր աղբյուրը հայտնում է, որ Բաբայանը, որն իր վերջի հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, թե պատրաստվում է 10 օրից նոր հանրահավաք կազմակերպել, այս փուլում «պաուզա» է վերցրել և փորձում է թեման շրջանցել, քանզի հասկացել է, որ հանրահավաքին մարդ չի հավաքվելու, և հերթական անգամ այն ձախողվելու է։ Թերթի տեղեկություններով, Բաբայանն այսօր Արցախում փաստացի ոչ մի աջակցություն չունի, ընդ որում՝ ոչ միայն քաղաքական, այլև հանրային տիրույթում, իսկ միակ քաղաքական «կռիշը» Նիկոլ Փաշինյանն է, որն իր տեղեկատվական բլոկի միջոցով փորձում է հանրային տիրույթում Բաբայանին «հարց լուծող» ներկայացնել և որպես միֆական կերպար մատուցել։ Մեր տեղեկություններով, Բաբայանին Փաշինյանն է հորդորել, որ Արցախի ներսում կարող է իշխանություն վերցնել, իսկ Հարությունյանի կողմից իրականացված քայլերից հետո Բաբայանը հայտնվել է փակուղում և չգիտի իր հետագա քայլերի հաջորդականությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular