ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու արգելքից հետո Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք. Hetq.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետք-ը գրում է՝ ապրիլի 25-ին Երեւանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի բացումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարեց թուրքական երկնքով դեպի երրորդ երկրներ մեկնող հայկական օդանավերի մուտքն իրենց օդային տարածք արգելելու մասին: Ավելի ուշ նույն պաշտոնյան հայտնեց, որ արգելքը վերաբերում է նաեւ ՀՀ VIP անձանց տեղափոխող օդանավերին՝ նկատի ունենալով, մասնավորապես, ՀՀ կառավարական ինքնաթիռը, որը սպասարկում է վարչապետին, նախագահին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Այդուհանդերձ, օրերս ականատես եղանք Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերի հակառակ պատկերին:

Չնայած քաղաքացիական ավիացիայի ոլորտը կարգավորող Չիկագոյի կոնվենցիայի համաձայն՝ Թուրքիան իրավունք չունի իր օդային տարածքի օգտագործման նման խտրական մոտեցում կիրառել, այս երկիրը վաղուց ապացուցել է, որ կարեւորն իր համար սեփական քաղաքական շահն ու մոտիվներն են, այլ ոչ թե միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները հարգելն ու դրանց հետեւելը:

Հիշեցնենք, որ 2020-2022 թթ. եւս Թուրքիան խոչընդոտներ էր ստեղծել ոչ միայն ՀՀ պետական, այլեւ մասնավոր շահագործողների օդանավերի համար: 2022-ին պետական միակ ինքնաթիռը կրկին սկսեց տարանցիկ չվերթեր կատարել Թուրքիայի երկնքով, բայց ՀՀ-ում գրանցված մյուս օդանավերը, որոնք շահագործվում են տարբեր ընկերությունների ու անձանց կողմից, թուրքական օդով տարանցիկ (տրանզիտ) չվերթ կատարելու խոչընդոտների են բախվում, ինչի հետեւանքով ստիպված են լինում ընտրել այլ երթուղի, որը կշրջանցի այդ երկրի օդային տարածքը:

Այսինքն՝ Չավուշօղլուի վերջին հայտարարություններից առաջ էլ հայկական գրանցում ունեցող ոչ պետական օդանավերը Թուրքիայի օդը տարանցելու խնդիր ունեին, սակայն թուրք պաշտոնյայի ասածը նորություն էր նրանով, որ արգելքն այդուհետ տարածվում էր այլ երկրներում գրանցված, բայց հայկական ընկերությունների անվան տակ թռիչքներ կատարող օդանավերի վրա: Խոսքը, մասնավորապես, հայկական «Fly One Armenia»-ի կողմից շահագործվող, բայց Մոլդովայում գրանցված օդանավերի մասին է, որոնք դեպի Ֆրանսիա չվերթեր էին կատարում, սակայն «Նեմեսիսի» հուշարձանի բացումից հետո Թուրքիան արգելեց դրանց տարանցիկ չվերթերը: Հիմա «Fly One Armenia»-ի այդ թռիչքները Թուրքիայի երկինքը տարանցելու համար կազմակերպվում են գործընկեր ավիաընկերությունների անվան տակ, բայց փաստացի հայկական կողմն է փոխադրում իրականացնողը:

Մյուս կողմից՝ Թուրքիան չի արգելում նույն «Fly One Armenia»-ի Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթերի իրականացումը, այսինքն՝ խոսքը միայն թուրքական օդով դեպի երրորդ երկրներ տարանցիկ թռիչքների մասին է: Բացի դրանից՝ մայիսի 3-ին Երեւան-Անկարա-Երեւան չվերթով Թուրքիա էր մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստին: Չավուշօղլուն այս մասով նշել էր, թե որպես ընդունող երկիր Թուրքիան չէր կարող արգելել կազմակերպության անդամ երկրի պատվիրակության ժամանումը:

Չավուշօղլուի մայիսյան վերջին հայտարարություններին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ մեկնել է Եվրոպա՝ Պրահա (մայիսի 4-ին) եւ Բրյուսել (մայիսի 13-ին): Այդ եւ հետադարձ թռիչքները կազմակերպվել են ոչ թե Թուրքիայի երկնքով դեպի Եվրոպա, այլ բավականին մեծ շրջան կատարելով, որի ընթացքում ՀՀ պետական ինքնաթիռը հատել է մի շարք երկրների օդային տարածքներ՝ Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, Լիտվա, Լեհաստան, Գերմանիա, Նիդերլանդներ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular