ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը հանձնում է Ղարաբաղը. Բաքուն և Երևանը շուտով կարող են խաղաղության պայմանագիր ստորագրել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

19rusinfo.ru-ն գրում է, որ անցյալ շաբաթ Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև փոքր փոխհրաձգությունից հետո պարզ դարձավ, որ մոտ ապագայում խաղաղության պայմանագրի կնքումն իսկապես կարող է հարցականի տակ լինել։ Բայց ավելի մեծ հարց է այն, թե ի՞նչ է ստանալու Ռուսաստանը իրավիճակի այս կամ այն ​​զարգացման արդյունքում։ Շատ փորձագետերի մոտ անհանգստություն է առաջացնում նույն Հայաստանի ղեկավարության, որի տարածքում գտնվում են ռուս զինվորականները, գործողությունների բարեկամական լինելը:

«Երբ գնահատում ենք Փաշինյանի գործողությունները, պետք է նկատի ունենալ, որ նա Սորոսի գործակալ է, այսինքն՝ գլոբալիզացիայի, գլոբալիստների, անդրազգային լիբերալ հետմարդկայնության էլիտայի գործակալ,-  ասել է Աշխարհաքաղաքական փորձագիտական ​​կենտրոնի տնօրեն Վալերի Կորովինը,- ինչ էլ ասվի, որքան էլ փորձեն սպիտակեցնել նրան հայերի և ռուսների, կամ ադրբեջանցիների աչքում, դա անդառնալի փաստ է։ Նա իրեն չի պատկանում, միշտ կատարում է այն խնդիրը, որ իր առջև դնում է գլոբալիստական ​​էլիտան։ Այդ գաղափարական հիմքից էլ ելնելով պետք է մեկնաբանել նրա գործողությունները։ Հայաստանում ուկրաինական սցենարով դասական 100 տոկոսանոց մայդան է եղել: Հայաստանին պատրաստվում են երկրորդ Ուկրաինայի դերին, ինչպես և Մոլդովային։ Նրանք մրցում են, թե ով կլինի երկրորդ Ուկրաինան՝ Մոլդովա՞ն, թե՞ Հայաստանը»։

Հարց.- Ինչո՞ւ է Փաշինյանը համաձայնել ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի կազմում:

Պատասխան.- Ղարաբաղի ճանաչումն ուղղված է Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասի տարածքից դուրս բերելուն։ Եվ դա պետք է դիտարկել այն սպառնալիքների հետ միասին, որոնք կիրականանան, եթե Ռուսաստանը համապատասխան գործողություններ չձեռնարկի։ Գլոբալիստ ստրատեգները Փաշինյանից պահանջում են հեռացնել ռուսական ներկայությունը: Ռուս խաղաղապահները ներկայումս ներկա են Անդրկովկասում, քանի որ ապահովում են Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը։ Դա անհրաժեշտ է, քանի որ Ղարաբաղի պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է ռազմական հակամարտություն սկսվել, որը նախկինում Ռուսաստանն է դադարեցրել։ Ուրեմն պարզապես պետք է վերացնել հակամարտության նախադրյալը, և դրանից հետո կվերանա Ղարաբաղում ռուսական ներկայության անհրաժեշտությունը։ Այդպես են մտածում գլոբալիստները: Այսինքն նրանց նպատակն է ապահովել, որ Անդրկովկասում ռուսներ չլինեն։ Գլոբալիստները թքած ունեն այն հայերի վրա, որոնց անվտանգությունը ոչ ոք չի ապահովի Ղարաբաղում, և նրանք պարզապես ստիպված կլինեն լքել Ղարաբաղը իրենց անձնական անվտանգության համար։ Գլոբալիստներին չի հետաքրքրում նաև Հայաստանում հայերի անվտանգությունը, նրանց չի հետաքրքրում, թե ինչ կլինի Ղարաբաղի հետ և ում է այն պատկանելու։ Փաշինյանը հանձնարարություն է ստանում և կատարում, այսինքն հրաժարվում է Ղարաբաղից, և դրանով վերացնում է այնտեղ ռուսական ռազմական ներկայության անհրաժեշտությունը։ Առաջադրանք թիվ մեկը կատարված է:

Հարց.- Բայց Հայաստանում կա ռուսական ռազմաբազա։ Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի ստորագրման դեպքում Գյումրիում գտնվող ռազմաբազան պահպանելու հավանականությունը որքա՞ն է։

Պատասխան.- Դա երկրորդ խնդիրն է, որն է փակել Գյումրիի ռազմաբազան: Դա անելու համար պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, քանի որ ռազմաբազան այնտեղ է գտնվում այն ​​հիմքով, որ Հայաստանը ֆորմալ առումով դեռ Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է։ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումն ապահովելու համար իրականացվել են բազմակողմ գործողություններ՝ սադրանքներ են կազմակերպվել ադրբեջանական կողմից, և հայկական կողմը հիստերիկ կերպով պահանջել է ՀԱՊԿ-ի միջամտությունը։ Դա իրականում երկրորդ ճակատ բացել է, որը բացարձակապես անհարիր է Ռուսաստանին, ով Հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայում, ուստի Պուտինը դիվանագիտական ​​ճանապարհով է լուծել այդ իրավիճակը, իսկ գլոբալիստ փիարիստները արել են ամեն ինչ, որպեսզի ՀԱՊԿ-ը ոտքի չկանգնի Հայաստանի համար, ինչը նշանակում է, որ իմաստ չունի լինել այս կազմակերպությունում։ Ահա ՀԱՊԿ-ից դուրս գալու և որպես հետևանք Գյումրիի ռազմաբազայի փակման մեդիա հիմնավորումը: Այսինքն դա Ռուսաստանի աստիճանական դուրս մղումն է Անդրկովկասից։ Եվ այդ առաջադրանքի իրականացման տեխնոլոգներից մեկը Փաշինյանն է։ Որպես ոչ ինքնուրույն անհատ նա հետևողականորեն, քայլ առ քայլ կատարում է իր առաջադրանքը։ Նա ուներ մի իրավիճակ, երբ շահագրգռված էր աջակցել Ռուսաստանին, երբ նրան անհրաժեշտ էր վերընտրվել երկրորդ ժամկետով, և այդ ժամանակ նա գործեց ամբողջովին ճիզվիտական ​​տրամաբանության ոգով, սողաց Պուտինի մոտ, աղաչեց աջակցել նրան, քանի որ հասկանում էր որ առանց Ռուսաստանի աջակցության չէր վերընտրվի, խոստացավ, պայմանների ցուցակ ստացավ, վերցրեց, արյունով ստորագրեց ու հետո հետ սողաց։ Արդյունքում նա ընտրվեց երկրորդ ժամկետով, որից հետո ճմրթեց, պատռեց ու նետեց այդ ցուցակը: «Ինձ ոչինչ չի հետաքրքրում: Ես գլոբալիստական ​​վերնախավի ներկայացուցիչ եմ, եթե քեզ ինչ-որ բան դուր չի գալիս, դիմիր սատանային, այսինքն Սորոսին՝ իմ տիրոջը»,– սա է նրա ամբողջ խոսակցությունը: Սա բացարձակապես անգլո-սաքսոնական տրամաբանություն է, ըստ որի, եթե սուտը բերում է հաջողության, ապա այն պետք է օգտագործվի։ Անգլո-սաքսոնների համար ստելը միշտ էլ տեխնոլոգիական առավելություն է եղել։ Հենց այդպես էլ գործում է Փաշինյանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular