ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրանի դեսպանը կարևոր նախազգուշացում է արել Հայաստանին և Ադրբեջանին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ի պատասխան Երևանի Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու որոշման մասին հարցին, ասել է, որ առկա «հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ երկխոսության և բանակցությունների հիման վրա»։ Նրա խոսքով, Իրանի պաշտոնյաները բազմիցս են արտահայտել իրենց տեսակետը տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ։

Լրատվամիջոցների համար մեկնաբանելով Զանգեզուրի միջանցքի բացման հնարավորությունը դեսպանն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի հստակ դիրքորոշումներ և օրինական շահեր տարածաշրջանում։ Փորձը ցույց է տալիս, որ մենք միշտ պաշտպանել ենք մեր օրինական իրավունքները և մեր հստակ դիրքորոշումն ենք հայտնել այդ առնչությամբ»։

Նման գնահատականներ պարբերաբար են հնչում Իրանի կողմից։ Փորձագետների կարծիքով, իրանական հայտարարություններն ուղղված են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական լսարանին։ Իրանը ցանկանում է ցույց տալ, որ եթե նույնիսկ հենց Հայաստանում կան խմբեր, որոնք բացահայտ կամ անուղղակիորեն քարոզում են միջանցքի գաղափարը, ապա Թեհրանը դեմ է նման զարգացմանը։

Դրա համար կան մի քանի պատճառներ: Առաջինն այն է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է անցնի Մեղրիի իրանա-հայկական մաքսակետով, ինչը կարող է խանգարել Իրանի և Հայաստանի ուղիղ հաղորդակցությանը։ Մյուս կողմից, 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի կորուստը նաև բացասական հետևանքներ է ունեցել Իրանի համար, քանի որ նա ստացել է թուրքական հսկայական ազդեցությամբ տարածք իր հյուսիսային սահմանների մոտ։ Բացի այդ, տարածաշրջանում ամրապնդվել են նաև Իսրայելի ու ՆԱՏՕ-ի դիրքերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական Mehr և Fars գործակալությունները, որոնց փորձագետներին կապում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, հոդվածներ էին հրապարակել, որտեղ դատապարտում էին Զանգեզուրի միջանցքի ստեղծման անհրաժեշտության մասին Ադրբեջանի հայտարարությունները։ Հրապարակումների հեղինակները կարծում են, որ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի համագործակցությունը կարող է խոչընդոտել Թուրքիայի և Իսրայելի ազդեցության ուժեղացմանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular