ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետդեպի արձագանքը ցնցել է նույնիսկ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միացյալ նահանգների պետքարտուղարությունը երեկ տարօրինակ մի հայտարարություն է արել, որին նույնիսկ ստիպված է եղել Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել։ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը գրավոր հայտարարությամբ հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ԱՄՆ-ի Եվրոպացի գործընկերների հետ հանդիպումը արդյունավետ քայլ կլինի բանակցությունների սեղանի շուրջ խնդիրները լուծելու ուղղությամբ, այլ ոչ թե բռնության միջոցով։ «Վերջերս մենք բարձր ենք գնահատել վարչապետ Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը և ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներում քննարկելու մասին»,- ասել է Միլլերը։

Ադրբեջանի նախագահը, հիշեցնենք, օրեր առաջ Լաչինում հայտարարել էր, թե խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, ինչպես նաև սպառնացել էր, որ կարող են գործողություններ իրականացնել Արցախում, ուստի Ղարաբաղի խորհրդարանը պետք է ցրվի իրեն նախագահ անվանող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները, և միայն դրանից հետո Ադրբեջանը կմտածի համաներում հայտարարելու մասին։

Այն, որ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը ոչ թե քննադատում է Ադրբեջանի նախագահի այս ակնհայտ սպառնալիքները, այլ նույնիսկ ողջունում, վկայում է արցախյան կարգավորման գործընթացի վերաբերյալ Միացյալ նահանգների դիրքորոշման փոփոխության մասին։ Հատկապես այս օրերին, երբ պետքարտուղարի էներգետիկ հարցերով տեղակալ Ջեֆրիկ Փայաթը գտնվում է Բաքվում և այնտեղ հանդիպումներ է ունեցել պաշտոնատար ներկայացուցիչների հետ, նաև փոխանցել նախագահ Ջո Բայդենի ուղերձը, որ Ադրբեջանը էներգետիկ հարցերում ԱՄՆ-ի առանցքային գործընկերներից մեկն է։

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես Լեռնային Ղարաբաղի դեմ էթնիկ զտումներ և ինքնիրավչություն իրականացնելու իրավասություն, նաև նշել է, թե՝ «Կարծում ենք , թե Միացյալ նահանգները ելնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության դավանած արժեքների և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ուղղված հանձնարարությունից և ներգրավվածությունից, պետք է համարժեք արձագանքի այս հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները»։ ԱՄՆ-ի խնդրահարույց արձագանքին նման նյարդային պատասխանը վկայում է, որ փաշինյանական վարչախումբն ինքն էլ սկսել է գիտակցել, թե ինչ օյին է իր գլխին բերում Վաշինգտոնը սեփական շահերը առաջ մղելու ուղղությամբ։

Գեղեցիկ Զիրոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular