ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օվերչուկը բացում է փակագծերը. Ի՞նչ է սպասվում «միջանցքին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայում առաջիկայում կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի շուրջ։ Ինչպես ավելի վաղ գրել էինք Փաշինյանն ինքը համաձայնվել է միջանցքային տրամաբանությանը և միջանցք տրամադրելուն՝ պայմանով, որ այն միջանցք չի կոչվելու և նաև փաստաթղթում նշվելու է դրա ժամանակավոր հինգ կամ տասը տարի ժամկետը, իսկ վերահսկողությունն իրականացվելու է ռուսական կողմից։

Մինչ Փաշինյանն ու նրա իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են խուսանավել այդ կարևորագույն հարցերից, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում նշել է, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խմբի հանդիպումը տեղի կունենա առջիկայում։ Հարցերը, որոնք կքննարկվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման եղանակին վերաբերող տեխնիկական մանրամասներին։ Բանն այն է, որ այդ սահմանին լինելու է անձնագրային, մաքսային և բոլոր այլ տեսակի հսկողություն, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններին։

Նա նշել է, որ «Կողմերն այսօր շատ մոտ են նրան, որ խոսել են այն մասին, որ մենք կարող ենք վերկանգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Նաև Հայաստանը հնարավորություն է ստանում ապաշրջափակել ու շարժվել Նախիջևանով Սյունիքով և Ադրբեջանում դեպի Ռուսաստան, ԵՄ երկրներ, ինչպես նաև դուրս գալ Իրան»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Տարօրինակն այս ամենում Իրանի անունը տալն է, առանց այն էլ Հայաստանը բնական ելք ունի դեպի Իրան, իսկ Եվրամիություն կամ Ռուսաստան մեկնելու համար բնականաբար մեր երկիրը ադրբեջանի տարածքը օգտագործելու որևէ կարիք չունի, անգամ որևէ կերպ հարաբերությունները կարգավորելուց հետո։

Օվերչուկն իհարկե դիվանագիտորեն շրջանցում է հարցը թե ով է վերահսկելու այդ միջանցքը, սակայն գրեթե կասկած չկա, որ նրա կողմից այսպիսի նախաձեռնողականությունը, ինչպես նաև նախապես խնդրին անդրադառնալը փաստում է, որ Ռուսաստանը վերցրել է իր ձեռքը խնդրի լուծման ուղիները և ամեն ինչ անելու է, որպեսզի միջանցքը լինի հենց ռուսների վերահսկողության տակ։ Փաշինյանը, բազմիցս, վերջին տարիներին պնդել է, թե որևէ միջազգային տրամաբանութամբ չեն գործելու, սակայն ինչպես տասնյակ դեպքեր կարելի է մատնանշել գործող իշխանությունների պարագայում, երբ նրանց խոսքն ու գործը հակասել են իրար, այս անգամ ևս մենք դրա ականատեսն ենք լինելու։

Գարիկ Բեգլարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular