ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրելու երկիրը» մոտ օրերս կազդարարի պաշտոնական մեկնարկը. թեկնածուն Մանե Թանդիլյանն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ապրելու երկիր» կուսակցությունը մեկ շաբաթից պաշտոնապես կքննարկի Երևանի քաղաքապետի ընտրություններում իր քարոզարշավը։ Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին՝ ամենայն հավանականությամբ հենց հունիսին 8-ին, կուսակցությունը հայտարարելու է, որ մասնակցելու է ավագանու ընտրություններին կուսակցույթան նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, թեև հասարակությունը որևէ կասկած չուներ, որ հենց Մանե Թանդիլյանն է գլխավորելու ընտրական ցուցակը, սակայն կուսակցությունը դեռ վերջնականապես չէր հաստատել, թե ում առաջնորդությամբ է մասնակցելու ընտրություններին։

Այժմ քաղաքապետի թեկնածուի անունը հայտարարելով՝ «Ապրելու երկիրը» կմիանա նախընտրական պայքարին, ինչը կնշանակի որ պաշտոնապես «ստարտ» է տրվում։ Այս պահի դրությամբ առայժմ պաշտոնապես իր առաջադրվելու մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մի շարք այլ կուսակցություններ և քաղաքական ուժեր ցանկություն են հայտնել մասնակցել ընտրություններին, բայց դեռ վերջնականապես որոշում չեն կայացրել, ուստի և Մանե Թանդիլյանի առաջադրումը բավականին լուրջ ցնցումներ կառաջացնի գործող իշխանությունների կազմում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտոնապես թեկնածության առաջադրումից հետո, «Ապրելու երկիրը» մտադիր է ներկայացնել ծրագիրը, հիմնական ծրագրային դրույթներ, ընդ որում շեշտը դրվելու է ոչ թե տեսական խոստումների, այլ կոնկրետ Երևանին վերաբերող հանգուցային խնդիրների լուծումների պրեզենտացիաներ են արվելու, և դրանց մասնակցելու են տարբեր ոլորտների հայտնի և ընդունված մասնագետներ, որոնք մեծ հեղինակություն են վայելում հանրության շրջանում։ «Ապրելու երկիրը», ի տարբերություն գործող իշխանությունների և ընդդիմադիր այլ միավորումների, բավական ուշագրավ և լուրջ քարոզարշավ է մտադիր վարել՝ կոնկրետ անդրադառնալով մայրաքաղաքին վերաբերող տարատեսակ խնդիրներին։

Կարինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular