ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավելի քան 16 մլն դրամի գույքի հափշտակության մեջ մեղադրվող ԴԱՀԿ նախկին պաշտոնատար անձը հայտնաբերվել և կալանավորվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Խ.-ն, 2010-2015 թթ. զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի պաշտոնը, իշխանական լիազորություններն օգտագործելով, նշված ժամանակահատվածում հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 16 մլն ՀՀ դրամի գույք և դրամական միջոցներ: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Տ. Խ.-ն, 2010-2015 թվականների ընթացքում իր վարույթում գտնվող կատարողական վարույթներով պարտապաններից ստացել է բռնագանձման ենթակա գումարները, սակայն յուրաքանչյուր անգամ իրեն վստահված դրամական միջոցները ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին վճարելու փոխարեն, իշխանական լիազորություններն օգտագործելով, հափշտակել է:

Արդյունքում՝ նշված ժամանակահատվածում Տ. Խ.-ն 92 պարտապաններից ստացած և իրեն վստահված միջոցներից հափշտակել է ընդհանուր 10.973.881 ՀՀ դրամ:

Բացի այդ, Տ. Խ.-ն 2014 թվականի հոկտեմբերից 2015 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում ծառայության նկատմամբ դրսևորած անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով պատշաճ կարգով չի կատարել իր պարտականությունները, այն է՝ ԴԱՀԿ Էրեբունի-Նուբարաշեն բաժնում ստացված և իրեն կատարման հանձնարարված 359 կատարողական թերթերով համապատասխան վարույթներ հարուցելու մասին որոշումներ չի կայացրել և կատարողական գործողություններ չի կատարել, որի հետևանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պահանջները տևական ժամանակ չեն կատարվել:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Տ. Խ.-ն, 2015 թվականի ապրիլին տեղեկանալով, որ իր բարեկամ Ա. Թ.-ն ցանկանում է վաճառել իրեն պատկանող «Hyundai Elantra» մակնիշի 2 ավտոմեքենաները, սակայն մեկ այլ ավտոմեքենայի գրավադրմամբ ունեցած բանկային պարտավորությունները չկատարելու պատճառով զրկված է դրանք այլ անձանց վաճառելու հնարավորությունից, նրան առաջարկել է նշված ավտոմեքենաները վաճառել իրեն՝ կեղծ խոստումներ տալով, թե իբր մեկ ամսվա ընթացքում կմարի Ա. Թ.-ի վարկային պարտավորությունը, ինչպես նաև կտրամադրի ավտոմեքենաներ ձեռք բերելու համար նախապես պայմանավորված 5 մլն ՀՀ դրամ գումարը: Ավտոմեքենաները ստանալուց հետո, սակայն, Տ. Խ.-ն դրանք առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպումների օտարել է այլ անձանց, ստացել վաճառքից գոյացած գումարը և դիմել փախուստի (հեռացել է ՀՀ-ից)՝ Ա. Թ.-ին պատճառելով 5.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

13.10.2015 թ. Տ. Խ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նախաքննության ընթացքում՝ 2022 թ. սեպտեմբերի 26-ին, մեղադրյալ Տ. Խ.-ն հայտնաբերվել և ձերբակալվել է Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, որից հետո՝ 2023 թ. փետրվարի 3-ին, արտահանձնվել է ՀՀ իրավապահ մարմիններին և նույն օրը ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին:

Դատարանի կողմից վերահաստատվել է Տ. Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular