ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է «կործանել Արմենիան». Կոմունիստները, ՀՀՇ-ականները, քոչարյանականները, թե սերժականները. «Առավոտ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Աշխարհում ինչ-որ մի տեղ կա Անդունդ: Դա, ինչպես հասկանում եք, ոչ աշխարհագրական, ոչ էլ ֆիզիկական հասկացություն է: Զուտ քաղաքական կատեգորիա է, որը 25 տարի կիրառում են մեր բոլոր տեսակի ընդդիմադիրները: Ավելի ճիշտ, նրանց հետաքրքրում է ոչ այնքան բուն անդունդը, որքան դրա եզրը, որտեղ, ըստ իրենց, գտնվում է մեր երկիրը: Որովհետև՝ եթե Հայաստանը գտնվեր անդունդի մեջ, դրա հատակին, ապա ո՞վ գիտի՝ այնպես կվնասվեր, որ «խադավոյը» ընդհանրապես հնարավոր չէր լինի սարքել: Իսկ «անդունդի եզրին» դեռ հույս կա, որ հետ կգնա դեպի մայրուղի, դեպի հեքիաթային և մրգաշատ այգիներ, որտեղ պտուղներն իրենք են ընկնում քո բերանը:

Քանի որ երկիրը «անդունդի եզրին» է, ապա կան հրեշտակներ և հերոսներ, որոնք թույլ չեն տա, որ երկիրը հայտնվի բուն անդունդում: Մյուս կողմից էլ՝ պետք է նկատել, որ անդունդի եզրը բավականին կայուն տեղ է, քանի որ 25 տարի նման վիճակում գտնվելով՝ երկիրը վերջին, ճակատագրական կեսքայլը չի անում:

Ամբողջ խնդիրն այն է, որ նրանք, որոնք անցյալում իշխանության ղեկին էին, համաձայն չեն, որ իրենց ժամանակ երկիրն անդունդի եզրին էր: Կումունիստներն, օրինակ, վստահ են, որ իրենց իշխանության օրոք երկիրը անդունդի եզրին չէր, բայց ՀՀՇ-ականները 1990-91 թվականներին բոլորովին այլ կարծիքի էին: Մյուս կողմից՝ այն ՀՀՇ-ականները, որոնք 1998 թվականից հետո դարձան քոչարյանականներ, վստահ են, որ հենց ՀՀՇ-ականներն են երկիրը հասցրել անդունդի եզրին: Այսինքն՝ երկիրն ինչ-որ այլ տեղ էր, իսկ ՀՀՇ-ականները վերցրին ղեկը և քշեցին ուղիղ դեպի անդունդ: Բայց իրենք՝ ՀՀՇ-ականները, համոզված են, որ բոլորովին այլ տեղ են քշել` «այդ դո՛ւք կործանել Արմենիա», այսինքն՝ հենց քոչարյանականներն են երկիրը հասցրել անդունդի եզրին:

Չերկարացնեմ՝ նորագույն պատմությունն անցել է բոլորիս աչքի առաջ: Մենք հասանք այն պահին, երբ ընդդիմադիրները, այդ թվում՝ քոչարյանականները, մեղադրում են ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին, որ նրանք են հասցրել Հայաստանն անդունդի եզրին: Դարձյալ՝ եթե «հասցրել են», ուրեմն մինչև 2008 թվականը երկիրն այլ տեղ էր՝ ոչ անդունդի եզրին:

Լսեք մոտակա մեկ ամսվա ընթացքում ընտրություններին մասնակցող 9 միավորներից 7-ի ելույթները և վստահ եղեք՝ դրանց բոլոր ներկայացուցիչները գրեթե պարտադիր կիրառելու են «անդունդի եզրի» կերպարը: Երևի կարծում են, որ այդ այլաբանությունն ընտրողներին դուր է գալիս:

Ովքեր մազոխիստական հաճույք են ստանում այդ «էքստրիմից» (25 տարի անդունդի եզրին ապրելու պատրանքից), նրանց դժվար թե կարողանամ համոզել: Բայց ճշմարտությունն այն է, որ Հայաստանում իրավիճակը 25 տարի է՝ ծանր է, և դա 50 տոկոսով բացատրվում է նրանով, որ մեր երկու հարևանները չեն ցանկանում, որ Հայաստան պետություն ընդհանրապես գոյություն ունենա: Այնպես որ՝ երանելի, կատարելապես անվտանգ և բարգավաճ պայմաններում մենք երբեք չենք ապրի: Մյուս 50 տոկոսի պատճառը, իհարկե, մեր բոլոր իշխանությունների ապիկարությունն ու ագահությունն է: Բայց այդ իշխանությունները՝ անկախ նրանից, թե ինչպես են ընթանում ընտրությունները, մե՛նք ենք ձևավորում: Իսկ ահա այդ վերջին պնդման հետ ոչ ոք չի ուզում համաձայնել»:

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular