ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թոթափել բեռը ուսերից. ինչու՞ Հայաստանը համաձայնվեց Ղարաբաղի կորստի հետ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iz.ru-ն գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտենում են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Գլխավորն այն է, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանին խորհրդային սահմաններում, այսինքն հրաժարվել Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից։ Երկրորդը այն է, որ Երևանը երաշխիքներ չի պահանջում ղարաբաղցի հայերի համար։ Փաշինյանի խոսքով չճանաչված հանրապետության բնակիչները բոլոր հարցերը պետք է ինքնուրույն քննարկեն Ադրբեջանի ղեկավարության հետ։ Ճիշտ է, Հայաստանի կառավարության ղեկավարը սպասում է որոշ միջազգային երաշխիքների, որպեսզի Ստեփանակերտ-Բաքու բանակցությունները սկզբունքորեն տեղի ունենան։ Սա, իբր, կօգնի խուսափել հայ բնակչության ցեղասպանությունից և էթնիկ զտումներից։

Մեկ այլ հարց է անկլավների ապագան։ Փաշինյանի խոսքով հայկական տարածքի խորքում գտնվող չորս ադրբեջանական գյուղերը կարող են վերադարձվել Բաքվի վերահսկողության տակ։ Ի պատասխան Երևանն ակնկալում է հետ ստանալ ադրբեջանական տարածքով շրջապատված Արծվաշեն գյուղը։ Եթե ​​դա տեղի ունենա, հետևանքները ցավալի կլինեն։ Օրինակ Քյարքի (Տիգրանաշեն) գյուղը, որն Ադրբեջանը իրենն է համարում, գտնվում է Հայաստանը Իրանի հետ կապող միջպետական ​​մայրուղու վրա։

Միևնույն ժամանակ Փաշինյանը շեշտում է, որ ձգտում է հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Նրա խոսքով, հայկական կողմն արդեն Բաքվին է ներկայացրել համաձայնագրի չորրորդ տարբերակը։ Փաշինյանի և Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 25-ին Մոսկվայում, այնուհետև հունիսի 1-ին խորհրդակցություններ կանցկացվեն Քիշնևում, իսկ հուլիսին քաղաքական գործիչները կհանդիպեն Բրյուսելում։ Հավանական է, որ բանակցությունների այս շարքից հետո խաղաղության համաձայնագրի ուրվագծերն էլ ավելի պարզ երևան:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է, թեև նա չի ներկայացրել բանակցային գործընթացի մանրամասներ։ Միաժամանակ, Ադրբեջանի ղեկավարը չի թաքցնում իր թշնամական վերաբերմունքը Ղարաբաղի ղեկավարության նկատմամբ։ «Այդ ծաղրածուների խումբը վերջապես պետք է հասկանա, որ մեր համբերությունը չպետք է փորձության ենթարկել։ Մենք նրանց բազմիցս բացատրել ենք, որ կանեն այն, ինչ կասենք, կամ դուրս կգան այնտեղից»,- ասել է նա։ Դժվար թե նման հռետորաբանությամբ կարող է նորմալ երկխոսություն լինել Ստեփանակերտի հետ։

Հայաստանի ընդդիմությունը կտրականապես դեմ է խաղաղության համաձայնագրի ներկայիս տեսքով ստորագրմանը։ «Հայաստան» կուսակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է բողոքի նոր ալիքի մասին։ Նրա խոսքով, հայ ժողովրդին մոտ վեց ամիս ժամանակ է մնացել մինչև Ղարաբաղի վերջնական հանձնումը։ Իր հերթին, «Համախմբում» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանն առաջարկել է իրավաբանորեն արգելել քաղաքական գործիչներին ճանաչել Ղարաբաղը որպես այլ պետության մաս։ Փաշինյանի նախաձեռնություններին դեմ են արտահայտվել նաև Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը։

Կտրուկ են արձագանքել նաև Ղարաբաղում։ Հանրապետության խորհրդարանը հավաքվել է արտահերթ նիստի և միաձայն ընդունել հայտարարություն, որում նշվել է, որ Փաշինյանի գործողությունները կարող են հանգեցնել հայոց պետականության կորստի։

Սակայն Հայաստանում բողոքի ոգևորություն առանձնապես  չկա։ Դա, ըստ երևույթին, երկու պատճառ ունի: Մի կողմից նախորդ բողոքի արշավները նկատելի արդյունքի չեն հանգեցրել։ Երկրորդ պատճառը Ադրբեջանի ռազմական սպառնալիքից հոգնածությունն է։ Փաստն այն է, որ Բաքուն անընդհատ հասկացնում է, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը միանգամայն իրատեսական է։

Իսկ ի՞նչ են ասում փորձագետները:


Հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կատարվածի մեջ մեղադրում է անգործունակ ընդդիմությանը: «Մենք տեսնում ենք մեր պետության ողբերգությունը: Հայոց պատմության կրիտիկական պահին չկան տեսանելի քաղաքական ուժեր, որոնք կարող են դիմակայել Ղարաբաղի հանձնմանը։ Ընդդիմությունը պառակտված է, ներքաշված վեճերի մեջ։ Այն չի կարող ոչ գործողությունների հստակ ծրագիր մշակել, ոչ էլ վառ առաջնորդ նշանակել, որին մարդիկ կհետևեն։ Նախկինում ընդդիմությունն արդեն բազմիցս է նախաձեռնել բողոքի ակցիաներ, բայց ամեն անգամ դրանք ավարտվել են ոչնչով։ Արդյունքում մարդիկ կորցրել են հավատը հնարավոր հաջողության նկատմամբ»,- նշել է զրուցակիցը։

Քաղաքագետ, Ռուսաստանի պետական ​​հումանիտար համալսարանի միջազգային հարաբերությունների և արտաքին տարածաշրջանային հետազոտությունների ֆակուլտետի դոցենտ Վադիմ Տրուխաչովն էլ ասել է, որ Հայաստանի ժողովուրդը պատրաստ չէ նոր ռիսկերի։ «Փաշինյանի դիրքորոշումը վաղուց է հայտնի: Այնուամենայնիվ, ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցությունը մեծամասնություն ստացավ, ինքն էլ վերընտրվեց վարչապետի պաշտոնում։ Կարծում եմ Ադրբեջանի հետ նախորդ պատերազմից հոգնածությունն իր ազդեցությունն է թողնում»,- ընդգծել է փորձագետը։

Քաղաքագետ Արթուր Աթաևն էլ ասել է, որ ստեղծված իրավիճակը մի քանի պատճառներ ունի: Նախ, Ադրբեջանը Հայաստանից ուժեղ է և՛ տնտեսապես, և՛ ռազմական ներուժով, և՛ ժողովրդագրական ցուցանիշներով։ Բացի այդ, Բաքուն սերտ դաշինքի մեջ է մտել հզոր Թուրքիայի հետ։ «Երկրորդն այն է, որ Փաշինյանը հաջողությամբ ամրապնդել է իր դիրքերը Հայաստանի ներսում, կարողացել հաղթահարել ղարաբաղյան վերնախավի դիմադրությունը։ Երրորդն այն է, որ հայությունը հոգնել է տնտեսական շրջափակումից։ Արդյունքում Փաշինյանի ծրագիրին, որքան էլ հիմա քննադատում են, պարզապես այլընտրանք չեն տեսնում։ Համենայն դեպս, Հայաստանի ընդդիմությունը սեփական ծրագիր չի մշակել»,- եզրափակել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular