ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանականները խուսափում են միջանցքի մասին ուղիղ հարցերից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող վարչախմբի ներկայացուցիչները փորձում են համոզել, թե Հայաստանը չի պատրաստվում քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, եթե կասկածի տակ առնվի Հայաստանի ինքնիշխանությունը ճանապարհի նկատմամբ։ Երեկ լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսպես հայտարարել էր, թե Մոսկվայում փոխվարչապետերի հանդիպմանը Հայաստանը չի պատրաստվում քննարկել միջանցքի հարցը։ Գրիգորյանը, որն անձամբ է մասնակցելու նիստին, նշել է, թե միջանցքի հարցը կարմիր գիծ է, չի քննարկվելու։ «Ես չեմ կարծում, որ տվյալ պարագայում կկազմակերպվեր եռակողմ հանդիպում և նորից այդ հարցը կբարձացվեր, որովհետև առնվազն անիմաստ է, որովհետև մենք չենք քննարկի նման հարց»,- ընդգծել է Գրիգորյանը։

Միևնույն ժամանակ, ինչպես փաշինյանական իշխանության ցանկացած ներկայացուցիչ, նա փորձել է խուսանավել։ Գրիգորյանի խոսքից այդպես էլ ակնհայտ է դառնում, որ ապաշրջափակման բանակցություններում չկա կոնսենսուս, որ ենթակառուցվածքները լինելու են Հայաստանի իրավազորության ներքո։ Ահա այս հարցն են տվել փաշինյանական իշխանությունը փորձում է հմտորեն սվաղել և իրականությունը թաքցնել հասարակությունից, իսկ իրականությունը մենք երեկ ենք հաղորդել, որ մոսկովյան եռակողմ հանդիպումից հետո Փաշինյանը դեմ չէ միջանցք տրամադրելուն, միայն թե պայմանով, որ դա կոչվի ոչ թե միջանցք, այլ ճանապարհ։ Ավելին, այն վերահսկվի ռուս սահմանապահներով, իսկ պաշտոնական փաստաթղթերում դրա համար իբր ժամկետային սահմանափակում դրվի՝ 5 կամ 10 տարի ժամկետով։ Այդ կերպ Փաշինյանը փորձելու է հանրությանը համոզել, թե դա բացառապես ժամանակավոր հարց է և վաղ, թե ուշ իբր «միջանցքը» փոխանցվելու է Հայաստանի իրավազորության տակ։

Իրականում թե՛ Փաշինյանը և թե՛ բոլոր կողմերը, այդ թվում Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Արևմուտքը, հստակ հասկանում են, որ նման թույլտվություն տալու դեպքում այդ միջանցքը այլևս երբեք չի լինելու Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության տակ։ Այս հանգամանքը թերևս փաշինյանական իշխանությանը չափազանց քիչ է մտահոգում։

Հրաչյա Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular