ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են, բայց ես սա չեմ ուզում ընդգծել որպես նվաճում կամ ձեռքբերում, ուզում եմ ընդգծել  որպես առօրեականություն, որը մեր բոլորի համատեղ աշխատանքի արդյունք է: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ 2018-ին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը եւ մենք ասում էինք, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, շատերը կասկածով էին վերաբերվում, որովհետեւ ասում էին՝ հետհեղափոխական էյֆորիայի պայմաններում կառավարությունն առանձնապես ազատությունները սահմանափակելու կարիք չունի, բայց այն փաստը, որ Ժողովրդավարության հայկական ֆորևումն առաջին անգամ մեր երկրում տեղի ունեցավ 2022-ին եւ ոչ թե 2019 թվականին, կարծում եմ՝ բավականին խոսուն փաստ է: 

Երբ մենք ընդգծում էինք 2018-ի արտահերթ ընտրությունների ազատ լինելը, դա որոշակիորեն դրվում էր հարցականի տակ՝ իսկ ինչպիսի՞ն կլինեն ընտրությունները այլ պյմաններում: Ցավոք, այդ այլ պայմանները եղան եւ արձանագրեցինք, որ այլ պայմաններում ընտրությունները պակաս ժողովրդավարական ու ազատ չեն, եւ դա միջազգային հանրության գնահատականն է: Ինչը չի նշանակում, որ այդ ընտրությունները եղել են անթերի, որովհետեւ քաղաքական մթնոլորտը եւ քաղաքական կուլտուրան մի հարց , որը դեռեւս պետք է հասցեագրվի»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է եւ սա իրենց համոզմունքն է ու ռազմավարությունը։ «Սրանից բխող շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ դեռ ընթացքի մեջ են, որոնք իրենց հետ պետք է բերեն մարդու իրավունքների պաշտպանության,. Օրենքի գերակայության, հակակոռուպցիոն քաղաքականության ավելի բարձր մակարդակ, բ յց նաեւ ուզում եմ ասել, որ ՀՀ-ն նաեւ այս ազատությունների արդյունքները վայելում է:

Ես համարում եմ, որ այն տնտեսական բարձր աճը, որն այսօր ունենք, նաև տնտեսական ազատությունների արդյունք է, որովհետև եթե տնտեսությունը կառավարելի լիներ ու կառավարվող լիներ պետության կողմից, ես կարծում եմ, որ հատկապես հետպատերազմական շրջանում մենք շատ լուրջ ու խորը պրոբլեմներ կունենայինք, բայց քանի որ այդ ազատությունները հասել են նաև տնտեսության մակարդակ, ամենածանր ու վճռական պահին եկավ մեզ օգնության», - ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, թե  Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա. «Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են ու այդ վտանգները հանրահայտ են ու բոլորին տեսանելի», - շեշտեց Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular