Անօդաչուները գրոհել են Կրասնոդարի «Աֆիպսկի» նավթավերամշակման գործարանը (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտարարել է Սևերսկի շրջանի «Աֆիպսկի» նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։ Դրա հետևանքով հրդեհվել է մազութի թորման գործարանը, գրում է kommersant.ru-ն։
Մոսկվայի ժամանակով 4:37-ին նահանգապետը հայտարարել է, որ հրդեհը մեկուսացվել է։
«Սևերսկի թաղամասում՝ հրդեհ «Աֆիպսկի» նավթավերամշակման գործարանի տարածքում. այրվում է մազութի թորման բլոկներից մեկը։ Նախնական պատճառը անօդաչու թռչող սարքն է»,- ասել է նահանգապետը Telegram-ում։
Երկու օր առաջ անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ է մղվել նույն Սևերսկի թաղամասի «Իլսկի» նավթավերամշակման գործարանի վրա։