ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանը մեծ սիրով անում է այն, ինչ մերժում էր․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկ անձից գնումների ջատագով է: Պետական այս կառույցը մայիսի 24-ին պայմանագիր է կնքել «Միլենիում Սվիթ» ՍՊԸ-ի հետ՝ 100 հազար դրամ տրամադրելու, որպեսզի տրանսպորտային ծառայություն մատուցի ՆԱՏՕ-ի ներկայացուցչին: Իսկ «Հասմիկ Բարխուդարյան» ԱՁ-ի հետ կքնված պայմանագիրն էլ 160 հազար դրամ է արժեցել, որով գնվել է հայերեն-ֆրանսերեն համաժամանակյա թարգմանություն:

Կրկին թարգմանության ծառայությունների համար ԱԳՆ-ն պայմանագիր է կնքել նաեւ «Անահիտ Ավանեսյան» ԱՁ-ի հետ՝ 180 հազար դրամ արժողությամբ: Չկարողացանք պարզել, թե անուն-ազգանվան համընկնումը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ առնչություն ունի, թե ոչ: Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցը Հայաստան ժամանած հյուրերին, բնականաբար, նաեւ հյուրասիրում է, համենայնդեպս, այդ մասին են վկայում այս կառույցի պայմանագրերը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Յասաման թիմ» ՍՊԸ-ի հետ այս կառույցի կնքած պայմանագիրը կազմել է 1 մլն 754 հազար դրամ, որով 43 անձի համար ճաշ է մատուցվել՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցի շրջանակներում: Այդ նույն այցի ժամանակ էլ հյուրանոցային ծառայությունների համար ԱԳՆ արարողակարգի վարչությունը ծախսել է 568 հազար դրամ: Իհարկե, խոշոր գնումներն այսքանով չեն ավարտվում: Օրինակ՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունից ԱԳՆ-ն մոտ 740 հազար դրամի գնումներ է կատարել։ Այդ գումարով կառույցը գնել է թղթապանակներ, նոթատետրեր, գրիչներ։ Նաեւ «Վինո-Վինո» ՍՊԸ-ի հետ է պայմանագիր առկա՝ 225 հազար դրամի, որով էլ «Ազնավուր» եւ «Դվին» կոնյակներ են գնվել։

Այս գնումների մեծ մասն իրականացվում է մեկ անձից գնումների եղանակով: Կարճ ասած, այն, ինչ մերժում էր Արարատ Միրզոյանը, հիմա իրագործում է հաճույքով, առանց ամաչելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular