Ադրբեջանի և ՌԴ արտգործնախարարությունները խորհրդակցություններ են անցկացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄայիսի 30-ին Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները Կասպից ծովի խնդիրների շուրջ խորհրդակցություններ են անցկացրել։
Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Կասպից ծովում հնգակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Խորհրդակցությունների ընթացքում Բաքուն և Մոսկվան մտքեր են փոխանակել ուղղակի ելակետային գծերի ստեղծման մեթոդաբանության և համակարգման փուլում գտնվող մերձկասպյան երկրների միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի շուրջ, ինչպես նաև Կասպից տարածաշրջանի անվտանգության հարցերի շուրջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։