ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդեն սկսվել են ՀՀ-ում նոր ատոմակայան կառուցելու շուրջ քննարկումները. սա բարդ ընտրություն է ենթադրում. Սանոսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գործող ատոմակայանի գործունեության լիցենզիան մինչև 2026 թվականի համար է, կա խնդիր ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգել մինչև 2036 թվականը. Ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգելու ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են տարվել անցած տարի, այս տարի էլ այդ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով, արդեն սկսվել են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու շուրջ քննարկումները, հիմա են սկսել նոր ատոմակայանից խոսել, որովհետև ատոմակայանների կառուցումը բավականին երկար է տևում։

Նախապատրաստական փուլն էլ, ըստ Սանոսյանի, բավականին երկար է, մոտ երկու տարի պետք է նախապատրաստվելու համար, 8 կամ 10 տարի էլ՝ կառուցելու համար։

Սանոսյանն ընդգծեց, որ նոր ատոմակայանի կառուցումը բարդ ընտրություն է ենթադրում, քանի որ հարկավոր է հասկանալ, թե ինչ հզորության ատոմակայան է կառուցվելու, իսկ դա հասկանալու համար բազմաթիվ գործոններ պետք է հաշվի առնվեն։

«Ու քանի որ նոր ատոմակայանը կառուցվում է 100 տարվա համար, մենք պետք է 2036 թվականից ու դրան հաջորդող 100  տարիների համար հաշվարկներ անենք։ Օրինակ, մենք պետք է հաշվենք, թե 2080 թվականին մենք որքան էլեկտրաէներգիա կտանք Իրանին կամ կտա՞նք, թե՞ չենք տա, Վրաստանին էլեկտրաէներգիա կտա՞նք, թե՞ չենք տա։ Պետք է հասկանալ, թե ինչպիսին կլինեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, Թուրքիան Հայաստանից էլեկտրաէներգիա կգնի՞, թե՞ ոչ, որովհետև Թուրքիայի արևելյան շրջանները հիմա դրա կարիքն ունեն»,- մանրամասնեց Սանոսյանը։

Նաև պետք է հասկանալ, թե ինչպիսին կլինի տեղական սպառումը։ Պետք է հասկանալ՝ ատոմային, ջրային, արևային էներգիաները լինելու են որոշակի համաչափությա՞մբ, թե՞ ատոմակայանից կախվածությունը շատ պետք է լինի։

Սանոսյանի խոսքով՝ Հայաստանը հիմա լավ բալանս ունի, էներգետիկ համակարգն ատոմակայանից շատ կախվածություն չունի։ Որպես օրինակ նախարարը նշեց այն փաստը, որ ատոմակայանի աշխատանքն այս պահին կանգնած է, սակայն լուրջ խնդիրների դա չի հանգեցրել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular