Նիկոլ Փաշինյան. հայ ժողովրդի խայտառակությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐSobcor.news-ը գրում է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը ոչ միայն դրժել է իր խոսքը, այլ նաև անցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցում Հայաստանի հանրության կարծիքի վրայով։ Հայաստանի առաջնորդները ստիպված են ընդունել, որ Երևանը դիվանագիտական սխալ է թույլ տվել չօգտվելով Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունից, որն առաջարկում էր հետաձգել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը։ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը համոզված է, որ Ղարաբաղի խնդրի լուծման առումով այն, ինչ հիմա անում է Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել։
Մայիսի 14-ին Բրյուսելում կայացել է Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Նրանից հետո Շառլ Միշելը հայտարարել է, որ հաջորդ քայլը կլինի սահմանազատումը Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ. կմ սահմաններում, իսկ Ադրբեջանը՝ 86,6 հազար քառ. կմ: Այդ մասին Փաշինյանը հաստատել է Ռեյկյավիկում կայացած հանդիպմանը։ Դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Այս հայտարարությունից հետո Հայաստանի քաղաքական և իրավական շրջանակներում տեսակետ հնչեց, որ բանակցողը այդ ճանաչմամբ խախտում է երկրի Սահմանադրությունը, որի նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին։ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու գիծը, որն ընդունվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, հակասում է նրա նախընտրական ծրագրին։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսին կայանալիք ընտրությունների նախօրեին քաղաքական գործիչը հաստատել էր, որ աջակցելու է ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացմանը։
«Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»,- ասել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին օգնական Զուրաբյանը։ Ըստ Զուրաբյանի Ալմա-Աթայի հռչակագիրը նման ճանաչման հետ կապ չունի, դա սովորական փաստաթուղթ է, որը Հայաստանը ստորագրել ու վավերացրել է տասը վերապահումներով։
«1992 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում կայացրեց, ըստ որի Հայաստանի որևէ իշխանություն չի կարող ստորագրել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչող որևէ փաստաթուղթ։ Ճակատագրական այդ հարցում պարզ է, որ Փաշինյանը եկել է (կամ առաջնորդվել է) այն համոզման, որ «ձեռքերը լվանալով» ԼՂ-ից նա առնվազն կապահովի Հայաստանի անվտանգությունը և կստանա ինքնիշխանության երաշխիքներ։ Սակայն այս հաշվարկը ճիշտ չէ»,- հավելել է Զուրաբյանը։
Խոսելով Փաշինյանի արևմտյան հարթակների ցանկության և հակամարտության կարգավորման Վաշինգտոն-Բրյուսել ձևաչափի մասին, կարելի է ասել, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, շատ ավելի բարդ դիվանագիտական խաղ է խաղում հավասարակշռված մոտեցում ցուցաբերելով Արևմուտքի և Ռուսաստանի նկատմամբ։ Միաժամանակ, Հայաստանն իր գործողություններով մերժում է ռուսական նախաձեռնությունից դիվիդենտներ ստանալու հնարավորությունը և իր ողջ դիվանագիտական գործունեությունը կենտրոնացրել է Արևմուտքի վրա։
«Սա մեր երկրին ոչ մի օգուտ չի բերում հաշվի առնելով մեր բարդ աշխարհագրական դիրքը և աշխարհում ու մեր տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները։ Նման պարզունակ ու միակողմանի քաղաքականություն չի կարելի վարել։ Ի սկզբանե անհրաժեշտ էր աշխատել Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ։ Ճամբարներից միայն մեկի ընտրությունը նման է ինքնասպանության»,- ընդգծել է Զուրաբյանը։
Նշենք, որ քանի դեռ փաստաթուղթ չի ստորագրվել, վերջնական որոշում չկա, ըստ այդմ կա հակաժողովրդական մտադրությունները կանխելու հնարավորություն։ Ի դեպ, աշխարհում ապրող հայերի 80 տոկոսը Փաշինյանին համարում է իր ժողովրդի խայտառակությունը։ Նրա ժողովրդականությունն այժմ չափազանց ցածր է և ձգտում է զրոյի: Քաղաքական գործիչը իշխանության մեջ մնալու շանս չունի: Այսօր Փաշինյանին աջակցում են կա՛մ նրանք, ում նա օգնել է հարստանալ, կա՛մ մտերիմները։
Ոչ միայն հայաստանյան քաղաքականության ղեկավարներին, այլ նաև տեղի բնակչությանը արդեն իսկ ակնհայտ է, թե ուր է տարել Հայաստանին վարչապետի արկածախնդիր քաղաքականությունը։ Միակ ճիշտ քայլն այս իրավիճակում կառավարության հրաժարականի և Վաշինգտոնի, Բրյուսելի ու Փարիզի շահերը չպաշտպանող նախարարների նոր կաբինետի ձևավորումն է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը