ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի խոստովանանքը. Մոսկվայի հանդիպման ձախողումը մտահոգիչ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Փաշինյանի սպասարկուների մի հատված ուրախության կռնչոցներ է արձակում Մոսկվայում եռակողմ հանդիպման ձախողման վերաբերյալ, նույնիսկ ինքը՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել արձանագրել, որ շատ ցավալի և մտահոգիչ իրավիճակ է։

Նա նշել է, թե գոհ չի օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ որոշ հարցերի քննարկումից, մանրամասնել է, որ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը վերաբերող հարցերին։ «Պիտի արձանագրենք, որ շատ ցավալի իրավիճակ է ու մտահոգիչ է, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ»։ Փաշինյանը վստահեցրել է, որ իրադրության կարգավորման ուղղությամբ քննարկումները դեռ շարունակվելու են։ Ի դեպ նա հունիսի 7-8 մեկնելու է Սոչի, որտեղ նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նախատեսված է Հայաստանի և ռուսաստանի վարչապետների հանդիպումը։

Ըստ էության, Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի և նրան երկրորդող Իլհամ Ալիևի վարքի պատճառով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնվեց բավականին անհեթեթ իրավիճակում, թեև մինչ այդ ռուսական կողմը հայտնել էր, որ առնվազն երկու փաստաթուղթ է ստորագրվելու, իսկ ստեղծված իրավիճակում, երբ Ռուսաստանն առանձնակի մեծ լծակներ չունի Ադրբեջանի վրա ազդելու, ամբողջ կուժն ու կուլան կոտրվելու է հայկական կողմի գլխին։ Ըստ էության հենց դա նկատի ունի Փաշինյանը՝ նշելով, որ գոհ չէ բանակցությունների ընթացքից։ Այն, որ Ռուսաստանը չի ներելու Փաշինյանի և նրա կողմնակիցներին շարունակաբար պաշտոնական Մոսկվային նման փաստերի առջև կանգնեցնելու համար, թերևս որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։

Խնդիրն այն է, թե որքան է Ուկրաինայում Ռուսաստանը խրված մնալու պատերազմական գործողությունների մեջ, ինչից հետո արդեն ձեռնամուխ կլինի նաև Հայաստանում իրավիճակի կարգավորմանը ըստ իր շահերի։ Թերևս Փաշինյանն ինքն էլ հասկանում է, թե ինչ խնդիրներ է բերել թե՛ իր գլխին և թե՛ Հայաստանի։

Արթուր Պապինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular