ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկին իշխանությունների գործողությունները միայն նպաստում են իշխանության գործելաոճին. Մեսրոպ Առաքելյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի ագրեսիայի չափերն ու ծավալապաշտական նկրտումները լրացուցիչ ներկայացման կարիք չունեն, հիմա էլ Փաշինյանի սին պատրանքին՝ «խաղաղության օրակարգին», լրացվում է Հայաստանի կադաստրի թուղթ ունենալու նարատիվը, թե իբր աննախադեպ իրավիճակ է ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեր տարածքներով ներառյալ ճանաչելը։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի գնահատմամբ՝ «սա արդեն անլուրջ չէ, հասել ենք ամենավտանգավոր կետին, մենք չենք կարող այսքան անկարող լինել, սա թույլատրել չի կարելի և չենք տալու, թույլ չի տալիս նաև հայ ժողովուրդը Հայաստանի, Արցախի և ամբողջ աշխարհի»։ Նա նշել է, թե «Նման որոշումները չեն կարող ընդունվել մեկ մարդու ուժի ցանկությամբ ու որոշումով, պարտադրանքների դեմ պայքարում անընդունակ լինելու պատճառով։ Եթե անգամ ստեղծված իրավիճակում իշխող ուժն իր առաջարկներն է համարում որպես ճգնաժամի միակ լուծում, որպես հայրենիքին փրկություն բերող միակ տարբերակ, պետք է հաշվի նստի հասարակության հետ»,- առավոտին հայտնել է Մեսրոպ Առաքելյանը և հավելել՝ «Նրանք իշխանության չեն եկել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի տարածքները զիջելու համար, ոչ ոք նրանց նման մանդատ լիազորություն չի տվել և նման որոշումներ կայացնելուց առաջ նախ պետք է ժողովրդին հարցնել։ Այնպես որ հայտարարել ենք , հիմա էլ պնդում ենք, որ միայն հանրաքվեի միջոցով և միայն հանրաքվեն կարող է որոշել Հայաստանի և Արցախի անվտանգությանը վերաբերող հարցերը»։

Դիտարկմանը, թե գնդակն այսպես կոչված ընդդիմության դաշտում է, որոնք պետք է լինեն հավաքական ընդդիմության ջանքերը, Մեսրոպ Առաքելյանը փաստել է, թե նախկին իշխանությունների գործողությունները միայն նպաստում են իշխանության նման գործելաոճին, քանի որ երկրի առջև ծառացած խնդիրների շուրջ քննարկումներն արդեն քանի տարի է փոխադարձ մեղադրանքների դաշտից դուրս չեն գալիս, իսկ «Ապրելու երկիրն» իր գործունեության հենքում դրել է երկրի համար նվիրված և պատասխանատու անձանց համախմբումը, ստեղծված խնդիրներն առավել արդյունավետ լուծելու նպատակով։

Հիշեցնենք՝ «Ապրելու երկիրը» նախորդ շաբաթ հայտարարություն էր տարածել պատրաստակամություն հայտնելով առաջնորդելու ընդդիմադիր շարժումը։ Մեսրոպ Առաքելյանը պարզաբանում է, թե նպատակը ոչ թե ընդդիմադիր շարժում առաջնորդելն է, այլ առաջնորդելը ժողովրդին՝ ստանձնելով պատասխանատվություն պետության և ժողովրդի առջև։ Խոսելով բացասական արձագանքների մասին՝ «Ապրելու երկիր» կոիսակցության համահիմնադիրն ընդգծել է, թե դա բնական է, որովհետև այդ կերպ կարող են արձագանքել միայն նախկին իշխանությունները, ում դեմ իրենք նույնպես պայքարել են և վերադարձ անցյալին չի լինելու։

Գրետա Ալեքսանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular