ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխող ուժը շատ վտանգավոր հայտարարություններ է հնչեցնում․ Արցախի նախկին պետնախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխող ուժը ոչ թե մի քանի շաբաթների, այլ նույնիսկ մի քանի տարիների ընթացքում շատ վտանգավոր հայտարարություններ է անում՝ փորձելով տարանջատել արցախահայությանը հայաստանաբնակներից՝ դա հիմնավորելով Հայաստանը փրկելու նպատակներով։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Եթե կա նման մոտեցում, ապա պետք է ժողովրդին հարցնել։ Դա իրավունք չունի որոշելու մեկ անձ կամ մեկ կուսակցություն։

Մենք ազգային լուրջ ճգնաժամ ենք ապրում, որի ժամանակ ասվում է, որ ոչինչ անել հնարավոր չէ Արցախում ապրող 120 հազար հայերի հարցով։ Հայտարարություն է հնչում, որ Ջավախքի, Գլենդելի եւ այլ վայրերում ապրող հայերի միջեւ տարբերություն չկա։ Սա ընդունելի մոտեցում է։ Արդեն բոլորի համար պարզ է, որ սա զուտ քաղաքական կամ իշխանության հարց չէ, այլ ազգային խնդիր»,- ասաց նա։

Այն, ինչ կատարվում է, ըստ Վարդանյանի, լուրջ ազդեցություն կունենա ոչ միայն ներկայի, այլեւ ապագայի վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular