ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սլովենիայի դեսպան Տոմաժ Մենցինի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոմաժ Մենցինին:

Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահը ողջունելով հյուրին, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ-սլովենական հարաբերութունների զարգացման գործում Ձեր կատարած ներդրման համար: Մեր երկրները բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են փոխշահավետ համագործակցության և մեր ընդհանուր արժեքներին նվիրված լինելու վրա: Մենք գալիք տարի նշելու ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Համոզված եմ՝ կամփոփենք այն ամենն, ինչ արել ենք համատեղ և, իհարկե, միշտ պետք է առաջ նայել, զարգացնել հարաբերությունները, գտնել համագործակցության նոր բնագավառներ, նոր ոլորտներ»:

Դեսպան Մենցինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ իր դիվանագիտական ծառայությունը միտված է եղել երկու երկրների միջև բազմոլորտ փոխգործակցության խթանմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սլովենիայի միջև բազմաշերտ համագործակցության վերաբերյալ հարցեր: Երկուստեք ընդգծվել է մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, տնտեսական և այլ ոլորտներում փոխգործակցային ներուժի առկայությունը, ինչպես նաև կարևորվել է միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Սլովենիայի սերտ համագործակցությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular