ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թլիկ գյուղում տաքսու վարորդի սպանության մեջ կասկածվողն իրեն մեղավոր չի ճանաչում. փաստաբան

ԻՐԱՎՈՒՆՔ
Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում փետրվարի 26-ին տաքսու վարորդին սպանելու մեջ կասկածվող Վարդան Հովսեփյանը ցուցմունք է տվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Աշոտ Հովսեփյանը:


«Վարդան Հովսեփյանը ցուցմունք է տվել և իրեն մեղավոր չի ճանաչում»,-ասաց փաստաբանը:

Հարցին, թե տաքսու վարորդ Կարեն Գրիգորյանը և Վարդան Հովսեփյանը նախկինում ճանաչե՞լ են միմյանց, փաստաբանն ասաց. «Նրանք իրար չեն ճանաչել, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»:


Հիշեցնենք, որ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ փետրվարի 26-ին, ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում հայտնաբերվել է դիակ՝ պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով: 

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է դիակի ինքնությունը՝ 1997 թ. ծնված Կարլեն Գրիգորյան:

Պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Թլիկ գյուղի մոտ, ծագած վիճաբանության ժամանակ Վարդան Հ.-ն դանակով հարվածել է Կ. Գրիգորյանին, պատճառել մահ, ապա դիմել է փախուստի:

Ժամը 19.45-ի սահմաններում նշված գյուղի դաշտից հայտնաբերվել և բերման է ենթարկվել Վարդան Հ.-ն, ով ձերբակալվել է:

 

Բեթղեհեմ Արաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular