ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Բեռլինի Technische Universität–ի հոգեբաններն ու բժիշկները հանդես են եկել ցնցող հայտարարությամբ։

Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։ Հայտարարությունն արվել է իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, գրում է fithacker.ru–ն։

Բժշկական հսկողության տակ իրականացվել են փորձարկումներ, որոնք հիվանդների մոտ հանգեցրել են մոտ 20 րոպե տևողությամբ կլինիկական մահվան, այնուհետև նրանց կրկին վերակենդանացրել են։

Ուսումնասիրությունները տևել են 4 տարի, մասնակցել է 944 կամավոր։

Գիտափորձերի ընթացքում հիմնականում կիրառվել են ադրենալին և դիմեթիլտրիպտամին, որոնք թույլ են տալիս օրգանիզմին վերապրել կլինիկական մահ և կրկին վերակենդանանալ առանց առողջությանը վնաս հասցնելու։

клиническая смерть

Ուսումնասիրությունն անցկացվել է բժիշկ Բերտոլդ Ակերմանի և նրա թիմի ղեկավարությամբ, որն ուշադիր հետևում էր գիտափորձի ընթացքին և գրանցում կամավորների բոլոր վկայությունները։

Արդյունքները ցույց են տվել, որ բոլոր կամավորները ունեցել են կլինիկական մահվան մասին հիշողություններ, որոնց մեծ մասը շատ նման են, սակայն եղել են որոշ տարբերություններ։

Կամավորներից շատերը զգացել են, թե ինչպես են կարծես «պոկվում» սեփական մարմնից, թեթևանում, հանգստանում։ Նրանք զգացել են նաև անվտանգություն, ջերմություն, ինչպես նաև վառ լույսի առկայություն։

клиническая смерть

Բժիշկների խումբը նաև ավելացնում է, որ նրանք շատ լավ իրազեկված են այդ գիտափորձի նկատմամբ մարդկանց արձագանքի մասին, ինչպես նաև այն փաստի մասին, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ գիտափորձը մարդկանց մեծամասնության վրա, հատկապես երբ նրանք նշել են, որ կրոնական հավատալիքները որևէ ազդեցություն չեն ունեցել կամավորների զգացողությունների վրա գիտափորձի ժամանակ ։

Հարկ է նշել, որ գիտափորձի մասնակիցները եղել են տարբեր կրոնի տեր մարդիկ` քրիստոնյաներ, մուսուլմաններ, հուդայականներ, հնդուիստներ, աթեիստներ։

клиническая смерть

Նախկինում մահվանը մոտիկ բոլոր զգացողությունները վերագրում էին հալյուցինացիաներին, սակայն բժիշկ Ակերմանն ու նրա թիմը նոր լույս սփռեցին այդ հարցի վրա։ Նրանք ապացուցում են, որ գոյություն ունի հանդերձյալ կյանք բանականության և մարմնի միջև առկա երկվության տեսքով։

«Գիտեմ, որ մեր արդյունքները կարող են խախտել շատերի կարծիքն ու դավանանքը։ Սակայն մենք պատասխան տվեցինք մարդկության պատմության ամենամեծ հարցերից մեկին, այնպես որ հուսով եմ, որ այդ մարդիկ կներեն մեզ։ Այո, մահից հետո կյանք կա, և, կարծես, դա վերաբերում է բոլորին», – նշել է բժիշկ Ակերմանը։–0–

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular