ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը գնահատել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու պայմանները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Iz.ru–ն գրում է, որ հայ բնակչության անվտանգության ապահովման պարամետրերը կարող են շատ տարբեր լինել՝ Ադրբեջանի համար ընդունելիից մինչև կտրականապես անընդունելի լինելուց։ Այդ մասին «iz.ru»-ին հայտնել է ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը։

Նման կերպ է նա արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Երևանը պատրաստ է ԼՂ-ն ճանաչել որպես Ադրբեջանի մաս հայ բնակչության անվտանգության ապահովման պայմանով։

«Սկզբունքորեն նմանատիպ հայտարարություններ, բայց ավելի քողարկված, մեկ անգամ չէ, որ հնչել են Հայաստանի վարչապետի կողմից։ Եվ այս ինտենսիվ բանակցությունները, որոնք ընթանում էին վերջին մի քանի ամիսների ընթացքում Մոսկվայում, Վաշինգտոնում և Բրյուսելում, ըստ երևույթին, որոշակի ճնշում են գործադրել հակամարտող կողմերի վրա փոխզիջումային որոշումներ կայացնելու համար»,- ասել է Դենիսովը։

Սակայն, ինչպես ընդգծել է քաղաքագետը, պետք է հասկանալ, թե ի՞նչ ի նկատի ունի Փաշինյանը խոսելով հայ բնակչության անվտանգության ապահովման պայմանների մասին։

«Առանց բուն բանաձևի ընդունման հետ կապված այն շատ հստակ բացատրությունների, թե ինչպես է Փաշինյանը տեսնում այդ անվտանգության ապահովումը և ընդհանուր առմամբ իրավիճակը տարածաշրջանում, դժվար թե հնարավոր լինի որևէ լուրջ հետևություն անել և իրավիճակի զարգացման հեռանկարներ կառուցել ելնելով դրանից: Փաստն այն է, որ անվտանգության ապահովման բուն պարամետրերը կարող են շատ տարբեր լինել՝ Ադրբեջանի համար ընդունելիից մինչև կտրականապես անընդունելի լինելը։ Այդ նրբերանգը մնում է չափազանց կարևոր»,- ասել է նա։

Ընդ որում, այստեղ առանցքային կետը մնում է կողմերի քաղաքական կամքը, հավելել է Դենիսովը։ Եթե ​​նրանք իսկապես հաստատակամ են իրավիճակը կարգավորելու հարցում, ապա որոշ չափով փոխզիջումային տարբերակներ կարող են լինել, պարզաբանել է նա։ «Կարծում եմ, եթե դա սկզբունքային դիրքորոշում է, որն ուղղված է հակամարտության ամբողջական կարգավորմանը, ապա դա որոշակիորեն փոխզիջում է Հայաստանի տեսանկյունից։ Բայց այստեղ հիմա պետք է լսել հակառակ կողմին»,- եզրափակել է փորձագետը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular