ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական կողմն ակնկալում է, որ Բաքվին եւ Երեւանին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական կողմը պատրաստ է այսուհետ եւս ամեն կերպ աջակցել ադրբեջանա-հայկական կարգավորմանը եւ ակնկալում է, որ Բաքվին եւ Երեւանին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Հարցին, թե այսօր հնարավոր է արդյոք խաղաղություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, փոխնախարարը նշել է, որ խաղաղության պայմանագիր կնքելը մեծապես կախված է կարգավորման բոլոր ուղիների առաջմղումից։

«Հենց դրան է ուղղված մեր աջակցությունը։ Այս թեմայով Մոսկվայում կայացած բանակցությունները թույլ տվեցին բարելավել կողմերի միջեւ փոխըմբռնումը, մոտեցնել դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ։ Հետագայում եւս կաջակցենք Բաքվին եւ Երեւանին։ Հուսով ենք, որ նման կանոնավոր շփումները թույլ կտան հասնել վերջնական խաղաղ պայմանավորվածության»,-ասել է նա։

Գալուզինը հիշեցրել է, որ մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Ադրբեջանի եւ Հայաստանի իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հետ երկկողմ եւ եռակողմ ձեւաչափերով: Այդ միջոցառումների շրջանակներում կայացել է նաեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայ-ադրբեջանական առանձին հանդիպում։ «Նման քննարկումների համար մեր հարթակի տրամադրումը հանդիսանում է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ գործընթացում կոնկրետ արդյունքների հասնելու հարցում Ռուսաստանի աջակցության տարրերից մեկը։ Մենք ուզում ենք, որ նման քննարկումները լինեն կառուցողական: Մենք նման աշխատանք ենք տանում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն (2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին, 2022 թվականի հոկտեմբերի 31-ին եւ 2023 թվականի մայիսի 25-ին), որոնք կազմում են հայ-ադրբեջանական կարգավորման հիմքը»,-հավելել է Գալուզինը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular