ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիան հայտարարել է, որ Ռուսաստանը հունիսին կսկսի վտարել գերմանացի դիվանագետներին. ԶԼՄ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հաջորդ ամիս Ռուսաստանը կսկսի վտարել գերմանացի դիվանագետներին, դասախոսներին եւ գերմանական մշակութային հաստատությունների աշխատակիցներին, շաբաթ օրը տեղեկացրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարությունը քննադատել է Ռուսաստանին՝ սպասվող վտարումն անվանելով «միակողմանի, չարդարացված եւ անհասկանալի որոշում»։

Վտարումը կվերաբերի մի քանի հարյուր գերմանացի պետծառայողների, ներառյալ Գյոթեի ինստիտուտի դասախոսներին եւ  աշխատակիցներին, որն զբաղվում է գերմանական մշակույթի եւ գերմաներենի առաջմղմամբ արտասահմանում, տեղեկացրել է Sueddeutsche Zeitung թերթը։

 

Վտարումը Գերմանիայում այս տարվա սկզբին ռուսական հատուկ ծառայությունների ներկայության կրճատման պատասխանն է։

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ապրիլին հրապարակել էր իր որոշումը արտասահմանում մեր ներկայացուցչությունների եւ Ռուսաստանում գերմանական միջնորդական կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը սահմանափակելու մասին»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։

Վտարումը կհանգեցնի «զգալի կրճատման Ռուսաստանում մեր ներկայության բոլոր ոլորտներում», ավելացրել է աղբյուրը։

Գերմանիան ռուս աշխատակիցների վտարման որեւէ կոնկրետ պատասխանի մասին չի հայտարարել, այն, ինչպես սպասվում է, կսկսվի հաջորդ շաբաթ, բայց արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Գերմանիայում ռուսական ներկայության վերին շեմի առումով Գերմանիայի կառավարությունը կապահովի իրական հավասարակշռություն նաեւ գործնականում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular