ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է շահել Հայաստանը համաձայնություն տալով Ադրբեջանի ղեկավարի մասնակցության մասին իրեն ուղղված առաջարկին. Ղուլյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է շահել Հայաստանը համաձայնություն տալով Ադրբեջանի ղեկավարի մասնակցության մասին իրեն ուղղված առաջարկին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը՝անդրադառնալով Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը:

«Նախօրեին Մոսկվայում կայացած կեսգիշերային հանդիպումներից լրատվական արտահոսքերը անչափ հետաքրքիր բացահայտումների առիթ են տվել. բազմաթիվ վարկածներ են շրջանառության մեջ դրվել՝ պայմանավորված ու միտումնավոր տապալումներից մինչև հերոսական դիմադրություն ցույց տալու հակադիր դիրքերի ամբողջ երկայնքով: Չտրվելով խորքային վերլուծություն ներկայացնելու գայթակղությանը՝ այնուամենայնիվ, մի քանի նկատառումների շուրջ առաջարկում եմ մտածել՝ ներսից մեզ կրծող կասկածները փարատելու մտադրությամբ.

Եվ այսպես, առաջին դիտարկումները վերաբերվում են Հայաստանը նշված հանդիպումներին ներկայացնող Ն. Փաշինյանին.

Ի՞նչ է շահել Հայաստանը, երբ համաձայնություն է տվել Ադրբեջանի ղեկավարի մասնակցության մասին իրեն ուղղված առաջարկին,

- Արդյո՞ք այդ «բանավեճից» հետո շարունակվելու են տարածքային ամբողջականությունը կոնկրետ թվերով ճանաչելու միջոցով Հայաստանը փրկելու հեքիաթների տարածումը,

- Երբ Եվրասիական միության ղեկավարների ներկայությամբ ադրբեջանական կողմը մի քանի անգամ նշում է Խանքենդի անվանումը, այդյո՞ք դրանից հետո նույն համառությամբ շարունակելու եք պնդել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության օգտակարության և Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեր «հայտնագործության» մասին: 

Մի երկու հարց էլ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին կարելի է ուղղել (ում ներկայությամբ, իսկ գուցեև անմիջական մասնակցությամբ, այդ ամենը հյուսվում է), բայց առայժմ ձեռնպահ կմնամ նրան հրապարակային դիմելու քայլից»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular