ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղպայմանագիրը» իշխանազրկվել է մեկ համայնքում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սյունիքի մարզի Տաթև համայնքում «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնությամբ ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից։ Ավագանու նիստերից անհարգելի բացակայելու համար։

«Քաղաքացիական պայմանագիրը» մի շարք համայնքներում նշենք՝ ընդդիմադիր է։ «Ապրելու երկրին» հաջողվել էր իշխանություն ստանձնել, և գրեթե բոլոր այդ համայնքներում ՔՊ ներկայացուցիչները թքած ունեն օրենքի վրա։ Ամիսներ շարունակ հրաժարվում են ներկայանալ նիստերին, ինչպես նաև մասնակցել համայնքների կառավարմանը։

«Ապրելու երկիրն» արդեն իսկ ապացուցել է, որ իր համար առաջնայինը օրենքն է և շարժվելու են բացառապես օրենքով։ Կուսակցությունը նշել է, որ մայիսի 18-ին տեղի ունեցած ավագանու նիստի ընթացքում «Ապրելու երկիր» և «Շանթ» դաշինք խմբակցության անդամների քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 6 անդամներ զրկվել են մանդատներից։

««Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի են ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործելաոճը, որի դրսևորումները երբեմն նկատում են նաև մեր կողմից ղեկավարվող այլ համայնքներում։ Ընտրողների կողմից ստացած ցանկացած ձայն, այդ թվում ընդդիմադիր, պետք է ծառայի համայնքին և ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությունները համայնքների կառավարմանը նպաստում է տեղական իշխանության գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև համայնքի զարգացմանը»,- նշել են կուսակցությունից՝ հույս հայտնելով, որ խմբակցության ավագանու նոր անդամները, որոնք արդեն ստացել են իրենց մանդատները պատասխանատվությամբ կվերաբերվեն ընտրողների քվեներին։

Թերևս սա հրաշալի օրինակ է, թե ինչպես է «Ապրելու երկիրը» իշխանազրկում «Քաղաքացիական պայմանագրին», իսկ հաջորդը արդեն կարող է լինել Երևանը, որտեղ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի կեսերին։ Ընդդիմադիր քաղաքական միավորներին թերևս միայն «Ապրելու երկիրն» է, որ պատրաստ է լուրջ մրցակցություն ապահովել՝ ընդհուպ հաղթանակ տանել «Քաղաքացիական պայմանագրի» և նրա թեկնածու, փողքաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ։

Մանվել Հակոբջանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular