ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանդուրժվող «չհանդուրժողների» նարատիվները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քպական կարկառուններն ու ոչ այնքան կարկառունները չափից շատ են սիրում հատկապես մի քանի կրկնվող բառեր ու արտահայտություններ գործածել: Ինչպես իրենց առաջնորդ Փաշինյանն՝ իր, ասենք, «միանշանակ, աներկբա»-ներով: Ամենից տարածվածներից մեկը, որ օրերս ԱԺ դահլիճում քպականները նորից անխնա գործածեցին, «չենք հանդուրժելու...»-ն է: Կարևոր չէ, թե ինչ չեն հանդուրժելու, որովհետև իրենց որ լսես, ոչ մի բան, որ իրենց նեղ քաղաքական ու անձնական շահերից չի բխում, «չեն հանդուրժելու»:

Այս տոնայնությամբ ու նման ֆրազ կրկնելով՝ արտահայտվում են ներկայացուցիչները մի խմբի, որը զրոյացրել է հայության զոհողությունների ու ջանքերի գնով վերջին 30 տարվա բացարձակապես բոլոր ձեքբերումները: Մի խումբ, որը Արցախը ուղղակիորեն ուզում է հանձնել ադրբեջանական թուրքին: Մի խումբ, որը թափով փորձում է կոտրել Հայաստանի Հանրապետության ողնաշարը: Մի խումբ, որը հազարավոր զոհերի պատճառ դարձավ: Դե, իսկ ինչո՞ւ այդպես չխոսեն: Եթե այսքանից հետո իրենց հանդուրժում են, ապա իրենք ինչո՞ւ չպիտի ելնեն ու ասեն՝ «չենք հանդուրժելու...»:

Էլի շատ բան չեն հանդուրժելու: Օրինակ՝ չեն հանդուրժելու և չեն հանդուրժում Հայ առաքելական եկեղեցին: Չեն հանդուրժելու և չեն հանդուրժում հայ ազգի հերոսներին: Չեն հանդուրժելու և չեն հանդուրժում Հայոց պատմությունը: Չեն հանդուրժելու և չեն հանդուրժում Արարատը: Առհասարակ, չեն հանդուրժում ու շարունակելու են չհանդուրժել ամեն ազգայինն ու հայկականը: Մյուս տարածված քպական ֆրազը նարատիվների թեման է: Մնում-մնում են ու մեկ էլ՝ «ԱԱԾ-ն պիտի ուսումնասիրի, թե ինչ կենտրոնից են ուղղորդվում ընդդիմության նարատիվները...»:

Լո՞ւրջ: Եվ ովքե՞ր են «նարատիվից» խոսում: Թուրքերի ու ադրբեջանցիների՝ երկար տարիների նարատիվներն ու իղձերը այսօր տարածող ու իրականություն դարձնողնե՞րը, Արցախը ադրբեջանական հայտարարողնե՞րը... Չէ, սա իսկապես շատ նման է «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» գործելաոճին: Չնայած, միշտ էլ այդպես է եղել ՔՊ-ի ու իր ղեկավարի դեպքում: Հա, ի դեպ, ԱԱԾ ասացիք, մենք էլ հիշեցինք. ԱԱԾ-ն էն սատանային գտա՞վ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular