ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ն կբարձրացնի Ուկրաինայի հետ գործընկերության կարգավիճակը՝ նրան արագ անդամակցություն չառաջարկելով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ն կբարձրացնի Ուկրաինայի հետ գործընկերության կարգավիճակը, սակայն, միեւնույն ժամանակ չի դիտարկում իր շարքերը երկիրն արագ համալրելու արագացված տարբերակը, գրում է Euractiv պորտալը:

Պորտալի տվյալներով՝ խորհրդի ստեղծումը կքննարկվի հաջորդ շաբաթ Օսլոյում դաշինքի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: Ենթադրվում է, որ այդ մարմինը քայլ կդառնա քաղաքական գործընկերության ամրապնդման ճանապարհին։

Աղբյուրները հայտնում են, որ Ուկրաինան կարող է դառնալ մարմնի լիիրավ անդամ եւ կդադարի մասնակցել դաշինքի նիստերին հրավիրված երկրի իրավունքով:

Նոր կարգավիճակում Կիեւը կկարողանա իր հայեցողությամբ խորհուրդ հրավիրել եւ ՆԱՏՕ-ի անդամներին ուղղակիորեն հաղորդել հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Բացի այդ, նոր ձեւաչափը կարող է ենթադրել հետախուզական տվյալների ավելի ակտիվ փոխանակում, համատեղ զորավարժություններ, ներդրումներ պաշտպանական արդյունաբերության մեջ եւ օպերատիվ համատեղելիության վրա աշխատանք:

Ըստ ծրագրի՝ այդ քայլերը թույլ կտան Ուկրաինային ավելի արագ մոտենալ դաշինքի չափանիշներին՝ նրան անդամակցելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular