ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի եւ Երեւանի միջեւ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է տեսանելի ապագայում․ Պեսկով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նա պարզաբանել է, որ կա ընդհանուր տեսակետ, կա «պետությունների ղեկավարների ըմբռնում, թե ինչպես կարելի է դա լուծել», եւ...

Ոչ ոք չի շտապում, բայց տեսանելի ապագայում Բաքվի եւ Երեւանի միջեւ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, երեկ նախագահ Պուտինը, (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիեւը եւ վարչապետ (Հայաստանի վարչապետ Նիկոլ)  Փաշինյանը պայմանավորվածություններ ձեռք բերեցին եւ հանձնարարականներ տվեցին, որ համապատասխան փոխվարչապետները կհանդիպեն հաջորդ շաբաթ, այսինքն՝ մեկ շաբաթից։ Դա կլինի հաջորդ շաբաթվա վերջը։ Նրանք կհավաքվեն Մոսկվայում եւ կհղկեն այն խնդիրները, որոնք կան, կա սկզբունքային ըմբռնում, թե ինչպես լուծել դրանք, բայց մենք դեռ պետք է պայմանավորվենք մանրամասների շուրջ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե, ըստ Կրեմլի, կարելի է այս հանդիպումը վերջնական համարել խաղաղության պայմանագիր ստորագրումից առաջ:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն եւ կքննարկեն Ղարաբաղի վերաբերյալ տեխնիկական հարցերը։ Նա պարզաբանել էր, որ կա ընդհանուր տեսակետ, կա «պետությունների ղեկավարների ըմբռնում, թե ինչպես կարելի է դա լուծել», ուստի «աշխատանքային մակարդակում այլեւս չպետք է ստեղծվեն արհեստական ​​խոչընդոտներ»։

«Ամեն ինչ մինչեւ վերջ վերջնական տեսքի բերելու խնդիր չկա, քանի որ կարեւորն ամեն դեպքում վերջնական արդյունքն է։ Ոչ ոք չի շտապում։ Եվ հենց այդ նկատառումներով, դժվար թե հիմա ինչ-որ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայամանգրի ստորագրման ճշգրիտ օրը։ Թեեւ, նորից, ինչպես երեկ հանդիպման ժամանակ ասվեց, այժմ շատ առումներով փոխվել են հանգամանքները եւ փաստացի հայեցակարգային առումով։ Այս բոլոր հանգամանքները թույլ են տալիս տեսանելի ապագայում կնքել խաղաղության պայմանագիր»,- մանրամասնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular