ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցնցել է հանրությանը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

19rusinfo.ru-ն գրում է, որ Հայաստանի ղեկավարները և տեղի բնակչությունը ցնցված են իրենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունից, ով հրապարակայնորեն հայտարարել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում հնարավոր ճանաչման և ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման մասին։

Թվում է, թե այս իրավիճակում միակ ճիշտ քայլը կառավարության հրաժարականն ու նախարարների նոր կաբինետի ձևավորումն է, որն իսկապես կպաշտպանի Հայաստանի շահերը, այլ ոչ թե Վաշինգտոնի, Բրյուսելի ու Փարիզի։ Քաղաքագետների կարծիքով Նիկոլ Փաշինյանը փակուղում է: Ոմանք նույնիսկ նրա համար կանխատեսում են բրիտանացի վարչապետ Չեմբերլենի ճակատագիրը, ով 1938 թվականին ուրախությամբ բրիտանացիներին ցույց էր տալիս Հիտլերի հետ պայմանավորվածությունը։ Եվ չնայած Չեմբերլենը ուժ գտավ հրաժարական տալու, բայց համաշխարհային պատմության մեջ մտավ որպես թույլ ու անհեռատես դավաճան քաղաքական գործիչ։

Նույնը, թերևս, սպասում է նաև Նիկոլ Փաշինյանին: Հասարակությունը կարծում է, որ նա արդեն խայտառակ կերպով կապիտուլյացիայի է ենթարկել Բաքվին: Հայկական պայմաններով ԼՂ հիմնախնդրի լուծման հեռանկարի բացակայությունը, փաստորեն, անկյուն մղել Նիկոլ Փաշինյանին։ Այս առումով փորձելով մեղքը բարդել Ռուսաստանի վրա նա փորձում է խուսափել իր արածի պատասխանատվությունից։

Սակայն խոսելով Երևանին աջակցելու Մոսկվայի պարտավորությունների մասին Փաշինյանը մոռանում է, որ այն ժամանակ, երբ ինքը Հայաստանի գլխավոր ընդդիմության առաջնորդն էր, անձամբ էր ձգտում լուծարել հանրապետության տարածքում գտնվող ռուսական ռազմակայանը, ինչպես նաև դուրս բերել ռուսական ռազմական կոնտինգենտը և այն փոխարինել Հյուսիսատլանտյան դաշինքի զինվորներով:

Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից նշանակված «ժողովրդական վարչապետը» մոտ է ավարտին հասցնելու այն համադրությունը, որտեղ Մոսկվան զրկվում է Անդրկովկասում իր հենակետից, իսկ հայերը վտանգում են կրկնել իրենց նախնիների ճակատագիրը: Նիկոլ Փաշինյանի կողմից արևմտյան ուժերի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում խոստանում է ոչ միայն հայկական պետականության փլուզում, այլ նաև Անդրկովկասում «ուկրաինական սցենարի» կրկնություն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular