ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը տևել է 20 րոպե․ որևէ հայտարարություն չի ընդունվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 25-ին Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Հայաստանի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր․ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում»։

Ռուսական «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, նախօրեին գրել էր, որ նախատեսվում է երկու փաստաթղթի ստորագրում։ Առաջինը, ըստ պարբերականի՝ վերաբերելու էր տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, երկրորդը պետք է լիներ Փաշինյան-Պուտին-Ալիև թվով 5-րդ համատեղ հայտարարությունը։

ՌԻԱ Նովոստին փոխանցում է՝ եռակողմ հանդիպումը տևել է 20 րոպե։

Հանդիպման ավարտին Ռուսաստանի նախագահն իր ելույթում նշել է, որ այս ֆորմատով հանդիպումների ընթացքում կողմերին հաջողվել է «շատ բանի հասնել»։ Նրա խոսքով՝ 2020-ի նոյեմբերին ստորագրված փաստաթղթով ոչ միայն դադարեցվեցին ռազմական գործողությունները, այլև սկսվեցին աշխատանքները տարածաշրջանի ապաշրջափակման և սահմանազատման ուղղություններով։ Պուտինը արձանագրում է՝ «չնայած խնդիրներին, որոնք դեռ բավականաչափ են, իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ»։

«Այդ ուղղություններից մեկը տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով աշխատանքն է։ Մինչ օրս կան չկարգավորված հարցեր, բայց, իմ կարծիքով, մենք այդ մասին խոսել ենք թե ադրբեջանական կողմի, թե հայկական կողմի գործընկերների հետ, դրանք զուտ տեխնիկական բնույթ են կրում։ Հարցը տերմինաբանության մեջ է։ Իհարկե, այդ տերմինների հետևում պետք է լինի ճշգրիտ պատկերացում այն իրողությունների և իրադարձությունների մասին, որոնք կհետևեն համապատասխան փաստաթղթերի ստորագրմանը, բայց, մեր կարծիքով, նկատի ունեմ բոլորիս՝ և՛ Ադրբեջանի նախագահի, և՛ Հայաստանի վարչապետի, դրանք հաղթահարելի խոչընդոտներ են։ Մեծ հաշվով՝ դրանք գոյություն չունեն, զուտ տեխնիկական հարցեր են»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular