ՆԱՏՕ-ն Վրաստանից ակնկալում է միջազգային պատժամիջոցների պահպանում․ Սթոլթենբերգ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԱՏՕ-ն Վրաստանից ակնկալում է միջազգային պատժամիջոցների պահպանում, որոնք սահմանափակում են Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմ վարելու Ռուսաստանի հնարավորությունները: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Կարեւոր է, որ Վրաստանն առաջնորդվի ժողովրդավարական արժեքներով, որոնց մենք բոլորս հավատում ենք։ Մենք ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներից ակնկալում ենք պատժամիջոցների պահպանում, որոնք Ռուսաստանի համար բարդացնում են Ուկրաինայի դեմ նրա զավթողական պատերազմի ֆինանսավորումն ու կազմակերպումը»,-ասել է Սթոլթենբերգը:
Սթոլթենբերգը նշել է, որ դաշինքն աջակցում է Վրաստանին արդեն երկար տարիներ, այդ թվում՝ բարեփոխումների իրականացման հարցում։
Բրյուսելի ամենամյա համաժողովի ժամանակ Սթոլթենբերգը հայտարարել է, որ Վրաստանի նման երկրները փորձում են դիմակայել ռուսական ագրեսիային: Հենց այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթաժողովում որոշում է կայացվել ավելացնել օգնությունն այդ երկրների համար, եւ Վրաստանն առավել ցայտուն օրինակ է։