ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը եռում է, բայց Լեռնային Ղարաբաղի հարցը կրկնակի հատակ ունի. Կարինե Գևորգյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ Սակայն դրա համար կա մեկ պայման՝ Երևանը պետք է ապահով լինի։ Արևելագետ, սոցիոլոգ Կարինե Գևորգյանը «tsargrad.tv»-ին տված հարցազրույցում հստակեցրել է, որ այժմ Հայաստանում, նույնիսկ առանց այդ հարցի էլ «ամեն ինչ եռում է»։

«Փաստն այն է, որ բացի արտաքին քաղաքականությունից, ակտիվորեն քննարկվում է նաև Փաշինյանի որդու առևանգման փորձի պատմությունը։ Սակայն, ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա ճանաչման պայմանները չեն փոխվել: Նա (Փաշինյանը) ոչ մի նոր բան չի ասել, բայց նրա դիրքորոշումը բավականին անորոշ է, քանի որ ինչպես կարելի է հասկանալ, առաջիկայում նա լուրջ խորհրդակցություններ է ունենալու ԵԱՏՄ շրջանակներում»,-  ընդգծել է Կարինե Գևորգյանը։

Զրուցակիցը նաև հիշեցրել է, որ ադրբեջանական հայատյացության պայմաններում այնքան էլ տրամաբանական չէ հույս դնել անվտանգության վրա առանց ռուս խաղաղապահների։

Բացի այդ, վերջերս վերականգնվել է Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցությունը, ինչը նշանակում է, որ այնտեղով կարող են անցնել ոչ միայն քաղաքացիական ինքնաթիռներ։ Գևորգյանի խոսքով, այժմ կարելի է բանակցություններ վարել նաև Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթուղու բացման շուրջ, ընդ որում ներկայումս գործում է Թբիլիսի-Երևան հատվածը: «Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանից Իրան նոր երկաթուղի դեռ պետք է կառուցվի, և բացի այդ Ադրբեջանը փաստացի խզել է իր դիվանագիտական ​​և քաղաքական հարաբերությունները Իրանի հետ, կարծում եմ, որ Հյուսիս-Հարավ միջանցքում գտնվող Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթուղին ավելի վաղ կսկսի աշխատել»,- իր մտքերով է կիսվել Կարինե Գևորգյանը։

Այդ առումով տարածաշրջանում կայունությունն ավելի սուր խնդիր է դառնում, եզրափակել է Գևորգյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular