ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալանքի հարցին ես չեմ կարող ավելի խորը անդրադառնալ, օրենքով արգելք ունեմ. ՄԻՊ-ը՝ Գայանե Մարտիրոսյանի կալանավորման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես փորձել եմ իմ ունեցած գործիքակազմի շրջանակներում ճիշտ հաղորդակցում վարել պետական իրավասու մարմինների հետ այս գործի հետ կապված: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Աշոտ Փաշինյանի բողոքի հիման վրա զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանի կալանավորմանը:

«Կոնկրետ դատախազությանը ներկայացրել եմ անձանց մտահոգությունները, դրանց իրավական ձևակերպում ենք տվել: Իրավասու մարմիններին ուղարկվել է այդ ամենը, որպեսզի իրենց իրավասությունների շրջանակներում հաշվի առնվեն այդ հանգամանքները: Ավելին միջամտության հնարավորություն ես` ինքս, որպես ՄԻՊ, այս փուլում չունեմ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ գլխավոր դատախազի հետ ինքը մտերիմ է, կարող էր հորդորել փոխել Գայանե Մարտիրոսյանի կալանքը, Մանասյանն արձագանքեց. «Ես թե՛ իրավական, թե՛ մարդկային բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ փորձել եմ գործի դնել բոլոր հնարավոր գործիքակազմերը, որոնք այս գործի շրջանակներում հնարավոր են: Իմ հնարավորությունների շրջանակը հետեւյալն է՝ արձանագրել, որ կալանքը կարող է բացառիկ դեպքերում կիրառվել, խնդրել, որպեսզի այս հանգամանքը մի անգամ էլ հաշվի առնվի հետագա բողոքարկման եւ այլ գործընթացների շրջանակներում, նաեւ խնդրել իրավասու մարմիններին հնարավորինս տեղեկատվություն փոխանցել, քանի որ այս գործը երկու բաղադրիչ ունի՝ իրավական եւ մարդկային: Ես դա արել եմ, որը ակնհայտ է մեր հաղորդագրությունից:

Կալանքի հարցին ես չեմ կարող ավելի խորը անդրադառնալ, որովհետեւ օրենքով հստակ արգելք ունեմ դատարանների գործունեությանը միջամտելու առնչությամբ: Դրա համար իմ հիմնական հաղորդագրությունն այն է եղել, որ այն չափանիշները, որոնք կալանքի համար են անհրաժեշտ, պետք է խստորեն պահպանվեն ամբողջ գործընթացի շրջանակներում: Եվ երկրորդ կարեւոր հանգամանքը, որը շատ ավելի մեծ առումով նկատելի է, անընդհատ հանրային, քաղաքական գործիչների կողմից տարածվում է ատելության խոսք այս համատեքստում, որն անընդունելի է: հետեւաբար, հանրային բեւեռացումը պետք է փորձ անեն ընդհանրապես  բացառել նշված գործիչները, նաեւ պետք է փորձ անեն հակազդել այդ ատելության խոսքին:

Ես ինքս էլ անընհատ շփվում եմ գտնվելու վայրն անհայտ, նաեւ զոհված զինծառայողների հարազատների հետ եւ շատ կարեւոր է, որ պետությունը ունենա հստակ ծրագրեր նրանց աջակցության ահամար, ոչ միայն նյութական, այլեւ հոգեբանական աջակցություն ցույց տալու համար»,- ասաց Անահիտ Մանասյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Աշոտ Փաշինյանին «առեւանգելու» գործով մեղադրյալ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը մեկ ամսով կալանավորվել է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular