ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ աշխատակիցները կորեացի փորձագետների հետ քննարկել են ՀՀ մաքսային ծառայության արդիականացման հարցեր

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մաքսային ծառայության արդիականացմանն ուղղված ծրագրի (the BPR/ISP)   իրականացման շրջանակում Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել  հանդիպում՝ Կորեայից ՀՀ ժամանած փորձագետների, ինչպես նաև Կորեայի մաքսային ծառայության տեղեկատվական համագործակցության ոլորտը համակարգող ստորաբաժանման անձնակազմի և ՊԵԿ համապատասխան ոլորտները համակարգող ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը հյուրերը ներկայացրել են Կորեայում կիրառվող ռիսկերի կառավարման համակարգը, մաքսային հսկողության ժամանակ կիրառվող ընտրողականության համակարգի գործող ստանդարտները և դրանց մշակման չափանիշները: Անդրադարձ է կատարվել նաև բարձր ռիսկայնություն ունեցող ուղևորների նկատմամբ հսկողության նպատակով կիրառվող ընտրողականության համակարգի առանձնահատկություններին, Կորեայի մաքսային ծառայության կողմից կիրառվող UNI-PASS համակարգի նկարագրին և դրա կիրառման մոդուլներին, ինչպես նաև նշված հարթակը կիրառող երկրների ընդհանուր փորձին ու արձանագրված հաջողություններին։

Հանդիպման ընթացքում, միաժամանակ, քննարկվել է Կորեայի մաքսային ծառայության կողմից ընտրողականության համակարգի մշակման ու կիրառման գործում արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների և կիրառման ընթացքում գրանցված հաջողությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։  

Կորեայից ՀՀ ժամանած փորձագետներն արդեն մի քանի շաբաթ շարունակվող այցելության ընթացքում բազմապրոֆիլ հանդիպումներ են ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավասու ստորաբաժանումների, այդ թվում՝ Հետբացթողումային հսկողության, Մաքսային հսկողության, Տեղեկատվական տեխնոլոգիաների, Վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի, Միջազգային համագործակցության, Մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչությունների, ինչպես նաև Արևմտյան մաքսատուն-վարչության, Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի և այլ շահագրգիռ ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպումների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից կորեացի փորձագետներին ներկայացվել են ՀՀ մաքսային օրենսդրության և վարչարարության վերաբերյալ գործող կարգավորումները՝ դրանց համապափակ վերլուծության արդյունքում ՀՀ մաքսային ծառայության կարիքները գնահատելու, առաջնահերթությունները սահմանելու և նշված ծրագրի շրջանակում ռիսկերի կառավարման համակարգի և հետբացթողումային հսկողության ոլորտի բարելավմանն ուղղված քայլեր ձեռնարկելու և անհրաժեշտ աջակցություն տրամադրելու նպատակով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular