ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը 773,3 մլն դրամի փոխհատուցում տվեց 2022-ի սեպտեմբերի 13-14-ին Ադրեջանին անցած շինտեխնիկայի դիմաց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 25-ի  նիստում որոշեց փոխհատուցել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող կազմակերպությունների կողմից կապալային աշխատանքների կատարմանը ներգրաված գույքին հակառակորդի կողմից հասցված վնասը:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «2022 թվականի սեպտեմբերի 13-ից 14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող ընկերությունների տեխնիկաների դուրս բերումը ռազմական գործողությունների գոտիներից հնարավոր չի եղել ապահովել, որի արդյունքում դրանք անցել են հակառակորդի տիրապետության տակ:

Մասնավորապես, հարձակման ենթարկված տարածքներում աշխատանքներ կատարող թվով չորս ՍՊԸ-երի պատկանող ընդհանուր 17 միավոր տեխնիկա անցել է հակառակորդի տիրապետության տակ, որից՝ 5 միավոր բուլդոզեր, 9 միավոր էքսկավատոր, 3 միավոր «Կամազ» ինքնաթափ, իսկ մեկ ՍՊԸ-ին պատկանող 1 միավոր էքսկավատորը և 1 միավոր «Կամազ» ինքնաթափն ու մեկ ՍՊԸ-ին պատկանող 1 միավոր ավտոկռունկը հակառակորդի գնդակոծության հետևանքով վնասվել են: Քանի որ համապատասխան աշխատանքները կատարվել են պետական կարիքների համար, ՀՀ կառավարության 2022թ. դեկտեմբերի 15-ի N 1924-Ա որոշմամբ նախատեսվել է ՊՆ կարիքների համար կնքված կապալային աշխատանքների պայմանագրերով համապատասխան տրանսպորտային միջոցների անվերադարձ կորստի և վնասվելու պայմաններում համապատասխան կազմակերպություններին փոխհատուցում տալու ընթացակարգը:

Դրա շրջանակներում համապատասխան պայմանագրերում ներառվել են գույքին հասցված վնասը պատվիրատուի կողմից փոխհատուցվելու դրույթները, գույքերին հասցված վնասը սահմանված կարգով գնահատվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից, որի ընդհանուր չափը կազմում է 773,340.0 հազար դրամ, ինչպես նաև ՀՀ վարչապետի 09.11.2021թ. թիվ 1279-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում եզրակացություն է կայացվել թվով 19 իրավաբանական անձանց փոխահատուցել հասցված վնասը, իսկ հակառակորդի տիրապետության տակ անցած 1 միավոր բուլդոզեր ЧТЗ Б-10 տեխնիկան հնարավոր չի եղել գնահատել՝ ելակետային փաստաթղթերի ամբողջական բացակայության պատճառով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular