ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի պրիմիտիվությունը և անգրագիտությունը վտանգի տակ են դնում Հայաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Նիկոլ Փաշինյանի պրիմիտիվությունը և անգրագիտությունը վտանգի տակ են դնում Հայաստանը»,- Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է այս արձանագրումն արել՝ մեկնաբանելով երեկ խորհրդարանում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի վիճահարույց հայտարաությունները։ «Մենք բոլորս ապրում ենք մի վայրում, որի կադաստրի վկայական չունենք»,- երեկ հայտարարել էր Փաշինյանը՝ պնդելով, «որ եթե հաջողվի Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը, ապա գուցե իր բնորոշմամբ այդ վկայականը ստանանք»։

Ըստ Փաշինյանի՝ խաղաղության պայմանագրի դեպքում Հայաստանը շանս է ստանում իր տարածքի սեփականատերը դառնալ դե-յուրե։ «Մենք բոլորս հասկանում ենք, որ մենք մեզ շատ սիրելի հայրենիքում 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք, ընդ որում Հայաստանը որպես պետություն իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել»,- հայոց պատմությունը վերախմբագրել է Նիկոլ Փաշինյանը՝ ըստ իր հայեցողության։

Այս և բազմաթիվ այլ վիճահարույց հայտարարություններ, որոնք Փաշինյանն արել է խորհրդարանում որևէ արձագանքի չեն արժանացել տիտղոսային ընդդիմության կողմից, ավելին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ընդհանրապես չեն մասնակցել խորհրդարանի նիստին՝ պատրվակ բերելով դրանից քիչ առաջ տեղի ունեցած քաշքշուկը, երբ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթի ժամանակ՝ ուղղված տխրահռչակ դատավոր Արմեն Դանիելյանին, ոչ պակաս տխրահռչակ Հովիկ Աղազարյանը ոչ այս կողմ, ոչ այն կողմ ընդդիմադիր պատգամավորին կոչ արեց «վեր ընկնել» իր տեղը։ Դրանից հետո սկսվեց և անվտանգության աշխատակիցները հեռացրին ընդդիմությանը, ինչից հետո էլ նրանք այլևս չվերադարձան խորհրդարան և որևէ կերպ չհամարձակվեցին հարցեր ուղղել Նիկոլ Փաշինայնին։

Ընդդիմության այս պահվածքը առնվազն տարօրինակ է, Փաշինյանին, հատկապես վերջին օրերին նրա չափազանց վտանգավոր և անգրագետ հայտարարություների համար, ընդդիմությունը կարող էր գամել անարգանքի սյունին, սակայն թերևս հրաժարվեց իրականացնել այդ քայլը։

Արամ Մամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular