ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քայլեր ձեռնարկեք՝ թույլ չտալու վարչապետի նախատեսած ազգակործան փաստաթղթի ստորագրումը»․ Ջավախքից դիմել են ՀՀ ԱԺ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ջավախքից մի քանի կազմակերպություններ և անհատներ դիմել են ՀՀ ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը անվստահություն հայտնելու կոչով․

«Հարգելի՛ պատգամավորներ

Մենք՝ Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս և անհատ գործիչներս, ուշի ուշով հետևելով Արցախի և ՀՀ  շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում Արցախի վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի՝ Բրյուսելում, ՀՀ վարչապետի՝ Ռեյկյավիկում և սույն թվականի մայիսի 22-ի ասուլիսում հնչեցրած մոտեցումների կապակցությամբ՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ՝ հայտարարված թվերով:

Մենք՝ ներքոստորագրյալներս, կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և որևէ լիազորություն չունի արցախյան բանակցությունների և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու և խոստումներ տալու, որոնք հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ամրագրված և բազմիցս հայտարարված սկզբունքներին, խախտում են Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի դրույթները, Սահմանադրությունը, ինչպես նաև Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ ստանձնած հանձնառությունները:

Թուրք-ադրբեջանական տանդեմը չի էլ թաքցնում իր հավակնությունները Հայաստանի և տարածաշրջանի մյուս պետությունների նկատմամբ և չի բավարարվելու հայկական կողմի զիջումներով ու անընդհատ պարտադրելու է նոր զիջումներ:

Հարգելի՛ պատգամավորներ, կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու վարչապետի կողմից նախատեսված ազգակործան փաստաթղթի ստորագրումը և ձեռնարկել ՀՀ վարչապետի ու կառավարության հանդեպ անվստահություն հայտնելու գործընթաց:

Հարգելի՛ պատգամավորներ, խնդրում ենք սույն դիմումն ընթերցել առաջիկա ԱԺ լիագումար նիստին:

Հարգանքներով՝

  1. Արտակ Գաբրիելյան՝ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող
  2. Ալեքսան Թորոյան՝ Ախալքալաքի հիվանդանոցի տնօրեն
  3. Ստեփան Հակոբյան՝ «Ջավախք» հասարակական կազմակերպության նախագահ
  4. Դավիթ Ռստակյան՝ «Վիրք» կուսակցության նախագահ
  5. Ազատ Շիպակցյան՝ Ջավախքի մտավորականների միության նախագահ
  6. Միխայիլ Կոլիկիդի՝ Սամցխե-Ջավախքի հույների «Պատրիդա» միություն
  7. Սամվել Պետրոսյան՝ «Շարժում հանուն արդարություն» կազմակերպության նախագահ»։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular