ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծխելու, ալկոհոլի և թմրանյութերի ազդեցությունը սեռական կյանքի վրա (18+)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջ կենսաձևի վրա բացասական ազդեցություն են թողնում տարբեր գործոններ, բայց առաջին հերթին ծխելը, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը: Ծխելը վնաս է հասցնում ոչ միայն առանձին օրգաններին (սիրտ, անոթներ, թոքեր և այլն), այլև սեռական համակարգին:

Երկարատև ծխելը ազդում է սեռական ակտիվության վրա, առաջացնում է տղամարդկանց տևական սեռական անկարություն կամ թուլություն: Հայտնի է, թե որքան վնասակար, կործանարար է ծխելը երիտասարդ աղջիկների, հատկապես հղի կանանց համար:

Իզուր չեն ասում, որ հղիության ժամանակ ծխելն ու խմելը հանցագործություն են սեփական երեխայի նկատմամբ: Արդեն գիտականորեն ապացուցված է, որ նման վարքագծի և երեխաների բազմաթիվ ծանր հիվանդությունների միջև կա ուղղակի կապ: Ալկոհոլը պակաս վնասակար չէ նաև տղամարդկանց համար, չնայած ոմանք համարում են, որ սեռական հարաբերության ժամանակ նյարդային լարվածությունը և անինքնավստահությունը հանելու գործում ալկոհոլը լավ «օգնական» է:

Այդ կարծիքը պարզապես թյուրիմացություն է: Առաջինը՝ հարբած մարդը համարձակի փոխարեն դառնում է գռեհիկ և կոպիտ: Բացի այդ, ալկոհոլը հաճախ ճնշում է սերմնազատման ընթացքը, քանի որ պահպանելով սեռական հակումը կամ նույնիսկ այն մեծացնելով՝ թուլացնում է սեռական կարողունակությունը:


Հայտնի է, որ ալկոհոլի պարբերական օգտագործման ժամանակ տղամարդու օրգանիզմում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք հանգեցնում են նրա բեղմնավորման ունակության անկման և միաժամանակ նպաստում են նրա սերնդում բնածին հիվանդությունների առաջացման:


Դեռևս Հին Հռոմում, մինչև 30 տարեկան տղամարդկանց արգելվում էր ալկոհոլ օգտագործել, իսկ մեր օրերում շատ ժողովուրդների սովորույթներում գործում է մի կանոն, որն արգելում է նորապսակներին ամուսնական առաջին գիշերվա նախօրյակին գինի խմել: Սեռական թուլությունը ժամանակի ընթացքում բերում է հոգեկան խանգարումների, խանդի զառանցանքի, որոնք հաճախ տղամարդու համար տխուր հետևանքներ են ունենում:

Երիտասարդների մի մասը հակված է տարբեր հոգեբանական խթանիչներ, թմրանյութեր օգտագործել: Սովորաբար դրանք առաջացնում են կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ, որոնց հետևանքով փոփոխություններ են առաջանում մարդու ընկալումների, տրամադրության, մտածողության և վարքագծի մեջ: Երբ թմրանյութի ազդեցությունն անցնում է, մարդը շատ անհանգիստ է դառնում:

Տհաճ զգացողություններից խուսափելու համար նա ստիպված է կրկին այդ չարիքին դիմել, բայց այս անգամ ավեփ մեծ չափաբաժնով: Այսպիսով, թմրամոլները դառնում են կոպիտ, կասկածամիտ, փնթի և եսասեր: Հետզհետե սկսվում է անձի վատթարացում, նրա հոգեբանական և ֆիզիկական լրիվ քայքայում, դրան միանում են սեռական համակարգի լուրջ ախտահարումներ, որոնք խիստ պակասեցնում են բեղմնավորման հնարավորությունը, բերում են սեռական թուլության, ինչպես նաև ազդում ապագա սերնդի առողջության վրա:

Թմրամոլությունը մարդկության ամենացավոտ և ամենալուրջ հարցերից է՝ արժանի հատուկ լուսաբանման

:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular