ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիտղոսային ընդդիմության արձագանքը Արցախից հնչող պահանջին ադեկվատ չէ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարություններից և զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ գործող վարչախմբի չափազանց լկտի և լպիրշ վարմունքից հետո, ենթադրելի էր, որ հասարակության մի հատված ոտքի կկանգնի և կպայքարի, ավելին տիտղոսային ընդդիմադիր ուժերը կփորձեն գլխավորել այդ շարժումը և հնարավորություններ ստեղծել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու։

Ավելին, նախօրեին Արցախի Ազգային ժողովը իր հայտարարությամբ դիմել էր Հայաստանի և Արցախի նախկին նախագահներին՝ կոչ անելով համախմբել և իրենց ձայնը բարձրացնել Նիկոլ Փաշինյանի ազգադավ հայտարարությունների դեմ։ Եթե Արցախի երկրորդ և երրորդ նախագահները համապատասխան հայտարարություններ են արել՝ նշելով, որ իրենք Արցախի ժողովրդի կողքին են և դատապարտում են Փաշինյանի հայտարարությունները, ապա Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների արձագանքները առնվազն տարօրինակ էին։

Սերժ Սարգսյանն, օրինակ, նշել է, թե նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իր մասով համարում է անտեղի և վիրավորական։ «Մշտապես, այդ թվում անցած 5 տարիներին բոլոր հնարավոր առիթներով ես հայտարարել եմ՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, ես և իմ գլխավորած քաղաքական ուժը Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը բոլոր հայտարարություններում, ելույթներում անընդհատ շեշտել ու հայտարարել ենք մեր սկզբունքային մոտեցումները Արցախի հարցում։ Կետ առ կետ շարադրել մեր դիրքորոշումները, մեզ համար կենսական այդ հարցի, ինչպես նաև Հայաստանի կառավարիչների կործանարար քայլերի մասին, դրանք որևէ փոփոխության ենթական չեն»,- նշել է Սարգսյանը և հավելել, եթե ոմանք հիմա հանկարծ անսպասելիությունից անակնկալի են եկել և ինձնից նոր հայտարարություն են պահանջում, առնվազն տարակուսելի է։

Ռոբերտ Քոչարյանի արձագանքն առավել կոշտ էր և վիրավորական Արցախի քաղաքական ուժերի և հանրության նկատմամբ։ «Դուք միայն նոր հասկացաք, թե ի՞նչ է կատարվում, դուք այդքան նաիվ ե՞ք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում»,- նշել է Քոչարյանը և մեղադրանքների տարափ տեղացրել Արցախի քաղաքական ուժերի հասցեին։ «Դուք սատարեցիք Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ, չնկատեցիք նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը, ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ, դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության։ Այնպես որ չհամարձակվեք պատասխատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա և հաստատ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Որքան էլ արդարացի է Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահի չափազանց մունաթախառն այս տոնը, միևնույն ժամանակ անհասկանալի և անտեղի։ Ըստ էության, Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները փաստում են, որ իրենց քաղաքական ուժերը ձեռքերը լվացել են Փաշինյանի դեմ պայքարից, ո՞րն է պատճառը, առայժմ վաղ է արձանագրել, սակայն հաստատ է, որ Հայաստանն ու Արցախը այս պահին առնվազն ունեն քաղաքական լուրջ կոնսոլիդացիայի ալիք, և տիտղոսային ընդդիմությունն ինքը պետք է առաջինը նախաձեռներ, այլ ոչ թե հաթաթա տար մարդկանց։

Մարինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular