ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը գրաքննում է կուսակիցներին. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրեն ժողովրդավարության քերթողահայր հռչակած Նիկոլ Փաշինյանը թիմի ներսում «37 թվի» մթնոլորտ է ձեւավորել՝ գրաքննում է կուսակիցներին, ինքն է որոշում՝ ինչ խոսեն, ով խոսի։ Նախօրեին՝ ՔՊ խմբակցության նիստին, պատգամավորներին խստիվ հրահանգել են՝ հնարավորինս խուսափեք լրագրողներից․ զգայուն ժամանակներ են, ցանկացած անզգույշ խոսք կարող է կրքեր բորբոքել։ Իսկ եթե չստացվի, ապա պետք է իմանալ, թե հատկապես երկու թեմայով ինչ պատասխաններ տալ։

Առաջինն Աշոտ Փաշինյանի «առեւանգման» թեման է․ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, դասատուի դեր ստանձնած, պատգամավորներին սովորեցրել է, որ այս թեմայով ցանկացած հարցի պետք է պատասխանել, թե խնդիրն իրավական դաշտում է, եւ իրավապահ մարմինները թող որոշեն՝ որդեկորույս մոր արարքում կա՞ հանցակազմ, թե՞ ոչ։ Երկրորդը Փաշինյանի ասուլիսում հնչած հայտարարությունների, հատկապես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հարցն է։ Այս առիթով էլ պատգամավորներին հանձնարարվել է, որ մեկ մարդու պես ասեն, թե կիսում են Փաշինյանի հնչեցրած տեսակետները։

Երեկ ԱԺ նախագահն առաջինը ցույց տվեց, որ դասը լավ է սերտել․ երբ որոշ ընդդիմադիր պատգամավորներ ձայնի բարձր տոնով ամբիոնից դատապարտեցին Փաշինյանի հայտարարությունները եւ պահանջեցին Արցախի վերաբերյալ հրատապ քննարկում նախաձեռնել, Սիմոնյանը ոչ թե ընդդիմության «պորտը տեղը դրեց», այլ իրեն ոչ բնորոշ սառնասրտությամբ հայտնեց, որ ամբողջությամբ կիսում է վարչապետի հայտարարությունները, իսկ ավելի ուշ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում գրեթե բառացիորեն կրկնեց Փաշինյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular