ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Հայաստանը չէ ու շատ հեռու է նաև Արցախից. մի օր նստելու է դատարանի աթոռին. Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարածաշրջանում բարդ ռազմաքաղաքական իրավիճակի արդյունքում Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերից շեղելու համար ՀՀ իշխանությունների պատվերով արդեն տևական ժամանակ է ինչ ընթանում են մի քանի շինծու դատավարություններ, որոնք ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպտագույն խախտումներով: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ պետական գաղտնիքի հիմքով անցկացվող փակ նիստերը նպատական ունեն կոծկել այն իրավական կրկեսը, որը բեմադրում են նիստերի ընթացքում, մյուս կողմից էլ՝ կոծկել դատավորների, թե՛ մասնագիտական, թե՛ բարոյական մակարդակը, մեկ այլ դեպքում էլ «առևանգման» մեղադրանքով կալանավորվում է հանուն հայրենիքի  նահատակված զինվորի ծնողը:

Օհանյանը հայտնեց, որ դատավորները բազմիցս խախտում են դատավարական ընթացակարգերը, նյութերին ծանոթանալու ժամկետները, առանց պաշտպանների դատավարություն վարելու ընթացակարգը:

«Ըստ էության, դատավարության ընթացքում ձևավորվել է նաև երրորդ կողմ՝ անպաշտպան կողմ: Քրեական գործերով դատարանները վերածվել են բացառապես խափանման միջոցի հարցի քննարկող մարմինների, որոնք շտապում են կալանքների միջնորդությունները հապշտապ բավարարել, որովհետև կա հրահանգ և երևի հենց այսպիսի դատարան էր ցանկանում և պատկերացնում Նիկոլ Փաշինայնը, երբ ասում էր՝ Հայաստանում դատավոր կա՞, որը կարա վարչապետի ասածը չանի:

Կալանքը ծայրահեղ միջոց է, հերոսություն չէ, անգամ թուլության նշան է: Անգամ օրերի հարցում ենք տեսնում հստակ խայտառակ միտում: Մայիսյան հաղթանակների օրը, հաղթանակ ապահովողները դատարաններում մեղադրյալների կարգավիճակում են: Փաստորեն, ըստ էության, մարդիկ մեղադրվում են հաղթանակի մեջ, սա առավելապես ապացուցվում է այն հանգամանքով, որ շինծու քրեական գործերով նաև հետապնդվում են նրանք, ովքեր իրենց ամենաթանկագինը՝ զավակներին են կորցրել հայրենիքի պաշտպանության համար»,-ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Հայտնելով, որ կարիք չկա հիշեցնելու բումերանգի էֆեկտի մասին՝ Սեյրան Օհանյանն հայտարարեց. «Երբ դուք ձեր արարքների համար լինեք մեղադրյալի աթոռին,  ապա որևէ ճնշման և ապօրինության կարիք չի լինելու, քանի որ ձեր արարքները և դրանց հետևանքներն ակնհայտ են: Ոչ ոք չի մոռացվելու: Հիշեցնում եմ, որ Փաշինյանը Հայաստանի Հանրապետություն չէ և շատ-շատ հեռու է նաև Արցախից: Սիրելի ժողովուրդ, երբ միասին վերջապես հեռացնենք այս իշխանությանը, որը Արցախը և Հայաստանն է թողել անպաշտպան,  ապա իշխանության հրահանգներից ու ճնշումներից ազատված դատարաններում արդեն կապացուցվի, որ շատ-շատերին իրականում մեղադրել են հայրենիքի պաշտպանության համար: Մեզ համար ակնհայտ է, որ ստեղծված այս կրկեսում կամ թատրոնում մենք տեսնում ենք մեկ դերասանով խաղի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular