ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախցիները երեկ «ո՛չ» են ասել Փաշինյանին, Արցախը Փաշինյանի սեփականությունը չէ, որ հանձնի Ադրբեջանին․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Մենք տևական ժամանակ զգուշացնում էինք, որ ՔՊ-ական իշխանությունը ձեռքը լվանում է Արցախի մեր հայրենակիցների ճակատագրից, հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունից։

Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այլ կերպ ասած խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը Արցախը հանձնում է Ադրբեջանին։ Ձեզանից ոմանք չեն ուզում այս ամենին հավատալ, քանզի իրոք դժվար է հավատալ, որ որևէ հայ կարող է հայկական Արցախը հանձնել ադրբեջանցի բորենիների բզկտմանը, մեզ մեղադրում են իշխանությունների ճիշտ չհասկանալու  կամ նրանց քաղաքականությունը նենգափոխելու համար։

 Էլ ինչ չհասկանալու մասին է խոսքը, երբ Փաշինյանը  խոսում էր Ադբեջանի լիակատար տարածքային ամբողջականության մասին, ինչ-որ 86․600 քկմ-ի մասին։ Երեկ Փաշինյանը բաց տեքստով ասաց այն, ինչից խուսափում էր երկուսուկես տարի, նա հայտնեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, Արցախը հանձնում է Ադրբեջանին։ Ով է նրան այդ իրավունքը տվել, ինչից նա ենթադրեց, որ ավելի բարձր է, քան երկրի օրենքները, Փաշինյանը իրավունք չունի ժողովրդի անունից նման պնդում անել, մեր երկրի օրենքը նրան այդ իրավունքը չի տալիս։ Գերագուն խորհրդի որոշման խախտումը ծանր իրավական հետևանք կարող է ունենալ նրա վրա, բայց Դատախազությունը կարծես այլ կարևոր գործեր ունի, օրինակ Գայանե Հակոբյանի դեմ քրեական հետապնդում սկսելը»,- ասաց նա։

Պատգամավորը ընդգծեց, որ Փաշինյանը իրավունք չունի որոշելու արցախցիների ճաատագիրը։

«Արցախի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ։ Հայ ազգը շուրջ 35 տարի զոհերի տառապանքների գնով հայկական է պահել, որ Փաշինյանը գա ու ուրանա՞ մեր պայքարը, Արցախը դատապարտի կործանմա՞ն։ Արցախցիները երեկ իրենց դիրքորշումը հստակ հայտնել են, արցախցիները ոչ են ասում Փաշինյանին։ Փաշինյանն ասում է, թող արցախցիները գնան ու բանակցեն Ադրբեջանի հետ, սա կոչվում է Պիղատոսություն»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular